Գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն ավարտում է իր մարզական կարիերան  

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, աշխարհահռչակ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:
<<Ավարտում եմ մարզական կարիերան: Բացում եմ  ակադեմիա, աշխատելու եմ այնտեղ որպես մարզիչ: Եթե 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին պատրաստվող ռուս գեղասահորդները ցանկանան, պատրաստ եմ աշխատել նրանց հետ: Արդեն ստացել եմ այլ երկրների գեղասահորդներին մարզելու առաջարկներ:  Երբ վիրահատվեցի մեկ տարի առաջ, արդեն մտածում էի  կարիերան ավարտելու մասին: Այժմ շատ է զարգացել տղամարդկանց գեղասահքը և հասկանում, որ երիտասարդների հետ մրցակցելն անհնար է:
15 վիրահատության եմ ենթարկվել: Դրանցից հետո  5-րդ Օլիմպիադային մասնակցելը բավականին դժվար կլիներ>> – Match TV-ի հետ զրույցում ասել է 34-ամյա մարզիկը:

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/Citylife.am/