Ինչպես հայտնում է Bild-ը Ֆերարիի ավտոարշավորդ՝ Սեբաստիան Ֆետելն իր նոր ավտոմեքենայի համար անուն է ընտրել: Գերմանացին այս անգամ էլ չի խախտում իր ավանդույթը և շարունակում է իր բոլիդներին անվանել կանանց անուններով:
Այս անգամ ավտոարշավորդը իր մեքենան անվանակոչել է Ջինա:
Ներկայացնենք ավտոարշավորդի նախորդ մեքենաների անունները.
2008-Ջուլիա
2009 – Քեյթ
2010 – Քաղցր Լիզ
2011 – Գայթակղող Կայլի
2012 – Էբբի
2013 – Սառը Հեյդի
2014 – Սյուզի
2015 – Եվա
2016 – Մարգարիտա
2017 – Ջինա
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/Citylife.am/