Citylife.am– Կոլյա՛, ինչպե՞ս հայտնվեցիք հեռուստասերիալներում:
Կոլյա– Ուսանողական տարիներին` առաջին կուրսում, «Արմենիա» հեռուստաընկերությունով Դիանա Գրիգորյանի «Շփացած խելագարները» սերիալում մարմնավորեցի Պաշի կերպարը՝ ո՛չ դրական, ո՛չ բացասական: Կերպարներս քննարկվեցին շատ շատերի կողմից: Մինչև այսօր շատերն են ինձ դիմում Պաշ: Ընթացքում եղան շատ կերպարներ, բայց Պաշի կերպարը կնքվեց, մնաց և մնում է մինչև այսօր: Դրան հաջորդեց «Դիմականհանդեսը», որտեղ խաղում էի Սոս Շառաֆյանի կերպարը, որն իմ ամենասիրելի կերպարներից մեկն է եղել: Միշտ առանձնացնում եմ մյուս կերպարներից և, անկեղծ ասած, կարոտում եմ այդ կերպարը. այնքա ՜ն հարազատ դարձավ: Եթե հիմա խաղայի այդ կերպարը, շատ ավելի ուրիշ ձև կխաղայի. շատ ասելիք կար այդ կերպարում: Դրան հաջորդեց «Դժվար ապրուստը», որտեղ խաղում էի Ֆելոյի կերպարը. պապ ու թոռ հարաբերություները, որը մնաց ժողովրդի մեջ, պապի ու թոռան մեծ սերը, մեծին հարգելը, գնահատելը, արժևորելը: ժողովուրդն էլ էր ասում՝ «Էտ պապուդ ոնց ես սիրում, հարգում. օրինակելի պապ ու թոռ եք»: Կերպարներս այնքան հետաքրքիր են, որ ես եմ իմ կերպարներից ինչ-որ բան սովորել և տվել եմ ինքս: Ես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը: Շատ սխալ կլինի ասել՝ փորձեցի ստացվեց: Նպատակս էր դառնալ դերասան: Ես գնահատում եմ իմ մասնագիտությունը: Շատ մեծ պարտավորությամբ եմ մոտենում դերասանի մասնագիտությանը:
Ինձ համար ուժ է, արվեստի լույս է իմ ամենա-ամենա Խորեն Աբրահամյանը: Ես շատ եմ սիրում Խորեն Աբրահամյանին, իմ սենյակում ամբողջը նրա նկարներն են: Արվեստում ինձ համար առանձնահատուկ տեղ է ունեցէլ Խորեն Աբրահամյանը, նրա թողած ժառանգությունը, միշտ ոգեշնչվել եմ նրա կերպարներով, ֆիլմերով, այն ամենով, ինչ նա ստեղծագործել և թողել է հետագա սերունդներին սովորեցնելու համար: Խորեն Աբրահամյանին սիրելով, գնահատելով, արժևորելով՝ հասկացել եմ մի բան՝ պարտադիր չէ ապրել արժեքների ժամանակաշրջանում և նոր նրա գնահատել և սիրել: Խորեն Աբրահամյանի հանդեպ իմ սերը այնքան մեծ է, որ իմ տան մեջ Խորեն Աբրահամյանը ուհի իր անկյունը և հատկապես այդ անկյունը, իմ աչքի առաջ լինելով, ես չեմ կարող մատների արանքով նայել այդ մասնագիտությանը: Citylife.am- Եթե դերասան չլինեիք, ապա …
Կոլյա– Եթե դերասան չլինեի, ինչ էլ որ լինեի, չէի զբաղվի ուրիշի գործով, ինչպես շատերն են անում: Ես իմ գործն եմ անում և կցանկանայի, որ բոլորն էլ զբաղվեին իրենց գործով: Շատ վատ է, երբ չես զբաղվում քո գործով, այլ զբաղվում ես մեկ ուրիշի գործով. արդեն ընթացքում ամեն ինչ խառնվում է, մեկը մյուսի ճագատագրով է ապրում, ինչի պատճառով էլ շատ բան կարող է չստացվել: Բացարձակ չեմ հիասթափվել, չնայած պատճառները շատ-շատ են եղել: Եղել է, որ ցավ եմ ապրել, բայց չեմ կոտրվել:Citylife.am- Ըստ ձեզ դերասանի կարևոր հատկանիշները որո՞նք են:
Կոլյա– Միանշանակ ճաշակը, ինչպես նաև մտածելակերպը: Դերասանին գեղեցիկ է դարձնում մտածելը: Ճաշակ պետք է լինի, խոսք, կեցվածք: Citylife.am- Որո ՞ նք են դերասան լինելու լավ և վատ կողմերը:
Կոլյա– Ամեն բան ունի իր լավ և վատ կողմերը՝ նայած ինչպես ես մոտենում: Իմ կերպարները բացասական են եղել և շատ է եղել, երբ դրսում անիծել են ինձ՝ <<Չե՞ս վախենում մեղքի տակ ընկնես>>: Մի անգամ Պուշկինի անվան դպրոցի կողքով անցնում էի, նույն պահին տատ և թոռ էին անցնում, թոռն ասաց` <<Տատի՛, տատի՛, Պաշը, տատն էլ ասաց՝ վայ թաղե՛մ դրան>>: Չեմ կարծում դա վատ է, դա լավ է, ստացված է, հաջողված:
Citylife.am-Ինչո՞վ եք տարբերվում դուք մյուս դերասաններից:
Կոլյա– Տարբերվելը լավ բան է: Ես գնահատում եմ այն մարդկանց, ովքեր տարբերվում են, կարողանում են ներկայանալ յուրովի:Իմ կարծիքով խաղալով բացասական դերը նույն բեմում, շատ հետաքրքիր է և գնահատելի այն փաստը, որ դերասանը կարող է տարբերվել և խաղալ: Եթե ես այսօր առաջարկ ստանամ՝ բացասական կամ դրական դերեր կերտելու, ես միանշանակ կընտրեմ բացասականը, քանի որ այն ավելի խորն է, շատ բան կա ասելու, շատ խաղ կա: Citylife.am- Այժմ խաղու՞մ եք ինչ որ տեղ:
Կոլյա– Այո՛, խաղում եմ «Ճագատագիր» հեռուստասերիալում (սցենարիստ Դիանա Մարդանյան)՝ մարմնավորելով Գևորգի կերպարը: Խաղում եմ բացասական դեր. կյանքն է ստիպել Գևորգին լինել բացասական՝ լցված վրեժով: Հեռարձակումը Ամերիկայում է՝ «Shant artov»-ով, հուսանք՝ մեր հեռուստաալիքներով նույնպես կցուցադրվի: Հիմա զբաղվածություն կա, բայց սպասում եմ նոր առաջարկների, որոնք սիրով կընդունեմ:
Citylife.am-Ինչպիսի՞ն է Կոլյան էկրանից այն կողմ:
Կոլյա– Տարբեր: Սիրում եմ կյանքը, սիրում եմ շփվել, մենակ մնալ և շատ հաճախ եմ առանձնանում: Սիրում եմ այն, ինչ կապված է արվեստի հետ: Շատ հաճախ լինում եմ Կոմոտասի անվան պանթեոնում: Սիրում եմ անձրևոտ եղանակին լինել Մոնումենտում և նայել Երևանին:Մենք՝ հայերս, այնքան համբերատար ենք, սիրում եմ Երևանը, սիրում եմ իմ երկիրը, հպարտ եմ, որ հայ եմ: Հայն այդքան համբերատար լինելով, բայց միևնույն ժամանակ պատրաստ է շենացնել, իր կյանքը տալ հանուն իր երկրի բարեկեցության. մեկ տարի առաջ մենք դրա ականատեսը եղանք:
Մեծ ցավ էր հայ տղաների կորուստը, որոնք հերոս դարձան հանուն հայրենիքի և ապացուցեցին, որ մեր երկիրը միշտ պաշտպանված է: Տեսնելով այսօրվա երիտասարդությանը՝ պայքարելու և ստեղծագործելու հանուն վաղվա օրվա, փա՛ռք այն տղաներին, ովքեր ընկան քառօրյա պատերազմում, փա՛ռք նրանց, ովքեր կանգնած են և հսկում են մեր հողերը: Ուզում եմ առանձնացնել իմ լավագույն ընկեր Մուրադ Ջանիբեկյանին: Գրեթե յոթ տարի է, ինչ ճանաչում եմ, ճանաչելու հետ մեկտեղ այնպես տեղի ունեցավ մեր մտերմությունը, ի երջանկություն ինձ, որ բախտ ունեցա այդ հարաբերությունը պահել ամուր հիմքերի վրա և լինել նրա կողքին:Citylife.am-Կա՞ այնպիսի բան, ինչը արել եք ֆիլմում, բայց երբեք չեք անի իրական կյանքում:
Կոլյա– Սպանելը: Կերպարներումս շատ եմ դավաճանել, շատ է եղել, երբ ուրիշի երջանկությունը քանդել եմ՝ ստեղծելու համար իմը. դա ես երբեք չեմ անի իրական կյանքում: Հիանալի բան է, երբ դերասանը ծափ է լսում: Եթե տարիները հետ տանք, ես կրկին կընդունվեի Թատերական ինստիտուտ՝ ընտրելով նույն մասնագիտությունը:
Citylife.am- Որո՞նք են ձեր իրականացված երազանքները:
Կոլյա– Երազել սիրում եմ, նպատակներ շատ ունեմ: Հատկապես սիրում եմ երազել, երբ մենակ եմ, բայց ամեն օր երազանքներով չեմ ապրում: Միգուցե ես տասը տարի առաջ երազում էի դառնալ դերասան, և ինձնից հարցազրույց վերցնեին. դա կատարվել է: Երազում եմ միշտ մնալ իմ մասնագիտության մեջ: Ուզում եմ՝ հայը ապրի, ստեղծագործի, որտեղ որ լինի, առողջ լինի, ոչ մի զոհ չլինի: Չեմ ցանկանա դատարկվի Հայաստանս. այ դա է իմ երազանքը:Citylife.am-Ամենազավեշտալի իրավիճակը, որում երբևէ հայտնվել եք:
Կոլյա– Մի օր արարաղություն ունեինք տանը: Երբ տանից դուրս էի գալիս՝ ընկերոջս տուն գնալու նպատակով, մեծ քույրս խնդրեց աղբը վերցնել ինձ հետ՝ թափելու: Ես էլ աղբը վերցնում եմ, մտքերով ընկած, աղբը դնում եմ մեքենայիս մեջ: Այդ ժամանակ զանգում եմ ընկերոջս՝ տեսնեմ ինչ պետք է գնեմ խանութից, մտնում եմ խանութ, գնում եմ այն, ինչ պետք էր: Թե ոնց է լինում, տոպրակները խառնում եմ, և լուրջ դեմքով բարձրանում եմ ընկերոջս տուն, դնում եմ սեղանին բացում են տեսնում հետաքրքիր աղբ: Թե աղբի ո՞րն է հետաքրքիր, չգիտեմ:
Citylife.am-Ի՞նչ աշխատանք երբեք չեք կատարի:
Կոլյա– Չեմ կարող ասել՝ կոնկրետ ինչ աշխատանք չեմ կատարի, բայց երբեք չեմ անի այնպիսի աշխատանք, որն իմը չէ:Citylife.am-Ի՞նչ տարօրինակ սովորություններ ունեք:
Կոլյա– Սիրում եմ տարօրինակ մարդկանց: Մի անգամ ընկերներով հավաքվել էինք. շատ լավ եղանակ էր, լավ ժամանակ անցկացրինք, բոլորին ճանապարեցի և ես էլ արդեն տուն էի ուզում գնալ: Մեքենաս կանգնեցրել էի Պռոսպեկտում, գնում եմ, տեսնում մեքենաս տեղում չէ, քայլում եմ, ման եմ գալիս: Տեսնում եմ հեռախոսիս զանգ էր եկել և չէի տեսել, արդեն ուշ ժամ էր զանգեցի հետ այդ համարով՝ ընկերս էր, ասաց՝ Մաշտոցի փողոցի վրա է, մտածեցի ընկերոջս տեսնեմ, այդ ժամանակ հիշեցի, որ մեքենաս Մաշտոցի փողոցի վրա է: Կամ տարօրինակ չէ՞, երբ հեռախոսով երկար խոսելով այնքան հեռու էի գնացել, որ տաքսի էի նստել՝ ետ դառնալու համար:
Citylife.am-Բացի դերասանությունից ուրիշ նախասիրություններ ունե ՞ք:
Կոլյա– Կիթառ տիրապետում եմ որոշ չափով, սիրում եմ պատմություններ կարդալ, ֆիլմեր դիտել: Հիմա լավ ըկերներ ենք ես և Հրանտ Մաթևոսյանի եղբոր տղան՝ Վահեն, ում հետ պետք է գնանք Ահնի ձոր: Սիրում եմ կարդալ հետաքրքիր պատմություններ: Հայ գրողներից առանձնացնում եմ Համո Սահյանի գրականությունը, սիրում եմ կարդալ նրա գործերից և լինում են դեպքեր, երբ միջոցառումների ժամանակ, ընկերական շրջապատում ընթերցում եմ բոլորի համար: Ես սիրում եմ արվեստը. այն այնքա՜ն մաքրող է, այնքա՜ն ճիշտ: Սիրում եմ նաև ինձ քննադատողներին, բայց առողջ քննադատողներին: Citylife.am-Կա՞ այնպիսի բան, ինչի մասին կցանկանայիք խոսել:
Կոլյա– Խոսելու փոխարեն գործել, հետաքրքիր առաջարկներ ունենալ մասնագիտության մեջ:
Հարցազրույցը՝ Մաշա Թուրվանդյանի/Citylife.am/