Ավստրալիայում մեկնարկել է 2017 թվականի Ֆորմուլա 1-ի առաջնությունը: Գրան-պրիի հաղթող է դարձել Ֆերարին ներկայացնող՝ Սեբաստիան Ֆետելը: 56 շրջաններից հետո գերմանացուն 9 և 11 վայրկյանով զիջել է Մերսեդեսը ներկայացնող՝ Լյուիս Հեմիլթոնը և Վալտերի Բոտասը:
Լավագույն հնգյակում են Կիմի Ռայկոնենը և Մաքս Ֆերստապենը,Դանիել Ռիկարդոն, Ֆերնանդո Ալոնսոն և 5 ավտոարշավորդ չեն կարողացել ավարտել մրցելույթները:
Ֆետելն ու իտալական թիմը 2015 թվականի հոկտեմբեր ամսին են վերջին անգամ տոնել հաղթանակ` Սինգապուրի Գրան-պրիում:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/Citylife.am/