Ձեր այսօրվա աստղագուշակը. 09.04

Խոյ ( 21.03-20.04)

Այսօր դուք ստիպված կլինեք ձևացնել, թե լիովին հասկանում եք տեղի ունեցող բոլոր իրադարձությունները և լիովին համաձայն եք բոլորի հետ: Տեղի է ունենում ինչ-որ բան, որը Դուք ամբողջությամբ չեք պատկերացնում, դրա համար, ըստ երևույթին, ավելի լավ է այնտեղ չխառնվել:

Ցուլ (21.04-21.05)

Աշխատեք չգերագնահատել Ձեր սեփական ուժերը`մեկ է բոլոր գործերը կատարել անհնար է, իսկ առողջությունը պահպանելն անրաժեշտ է: Գործի դրեք կոլեկտիվ միտքը` գործունեության հիմնական ուղղությունը որոշելու համար:

Երկվորյակ (22.05-22.06)

Եթե Դուք չշտապեք, կարող եք ձեռքից բաց թողնել շատ լավ հնարավորություն: Հաջողությունն անվճռականություն չի հանդուրժում:

Խեցգետին (23.06-23.07)

Աշխատեք այսօր ոչինչ չանել բարի նպատակներից դրդված: Նման գործողություններից ամեն մեկը կարող է դառնալ շատ մեծ սխալ, որի հետևանքների դեմ պայքարը շատ երկար կտևի:

Առյուծ (24.07-24.08)

Բացեք այն վարագույրը, որը բաժանում է Ձեր ներաշխարհը շրջապատից: Դա կօգնի Ձեզ հասկանալ և ինքներդ հասկացված լինել։

Կույս ( 25.08-23.09)

Դուք ստիպված կլինեք փոթորիկն անցկացնել (իսկ այն անպայմանորեն տեղի կունենա) ինչ-որ մի մութ անկյունում և այնտեղից դուրս կգաք միայն այն դեպքում, երբ փոշին անցած կլինի: Դրանով դուք կխնայեք զգալի ժամանակ և նյարդեր:

Կշեռք ( 24.09-23.10)

Այս օրն իսկական փորձություն կլինի Ձեր և միաժամանակ այն մարդկանց համար, ովքեր Ձեզ շրջապատում են: Դուք ստիպված կլինեք հաղթահարել միմյանց հակասող, բայց հավասարազոր զգացմունքներ:

Կարիճ (24.10-22.11)

Շտապ ականջալուր եղեք այն ամենին`ինչ կթելադրի Ձեր օրգանիզմը, նրան չարժի նեղացնել մշտական անուշադրությամբ: Այսօր նա կարող է և վրեժխնդիր լինել։

Աղեղնավոր ( 23.11-22.12)

Այսօր հանգամանքները կարող են այնպես դասավորվել, որ նախատեսված հանգստի փոխարեն դուք ամբողջ օրը կաշխատեք, սակայն ոչ Ձեր գործերով: Բայց ինչ արած, հնարավոր է հետագայում ինչ-որ մեկը Ձեր փոխարեն աշխատի:

Այծեղջուր (23.12-20.01)

Եթե դուք այսօր ցանկանաք ինչ-որ նոր կամ անսպասելի մի բան, ապա այցելեք ռեստորան և պատվիրեք որևէ անհասկանալի կերակուր: Հավատացեք, դա կլինի Ձեր երազանքն իրականացնելու ամենալավ և էժան միջոցը:

Ջրհոս (21.01-19.02)

Պատրաստվեք քաղել այն բանի պտուղները, ինչը ցանել եք անցած շաբաթ: Այդ ամենից հետո սկսել արդյոք նոր ցանք` Ձեր որոշելիքն է: Քնից առաջ ըմպեք մի գավաթ առողջարար, կանաչ թեյ:

Ձուկ (20.02-20.03)

Լսեք բառերի միջև ընկած լռությունը, այնտեղ թաքնված է ավելի խորը իմաստ, քան հենց դրանց մեջ: Այսօր Ձեզ հետ կփորձեն կապվել և ինֆորմացիա փոխանցել ավելի քան անսովոր ձևով: