
վրոպայի և Աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մրցաշարին է պատրաստվում: Ապրիլի 8-ից հունահռոմեական ոճի ըմբիշը Էստոնիայում հանդես է գալու Քրիստիան Պալուսալուի հուշամրցաշարում:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն ասել էր, որ Արսենը մարզվում է անհատական ծրագրով:
Այժմ հունահռոմեական ընտրանին Ծաղկաձորում է, այնուհետեւ հավաք է ունենալու Բելառուսի Ստայկի մարզաբազայում: Այնտեղից էլ մայիսի 2-ին և7-ին թիմը մեկնելու է Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/Citylife.am/