
Սպլիտ քաղաքում մոտենում է ավարտին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Գերծանր քաշայինների մրցմանը մրցահարթակ դուրս եկան ` Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը:
Օլիմիպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը պոկում վարժությունում բարձրացրեց 200 կգ և 205 կգ, իսկ 3-րդ մոտեցմանը իր կամքին ենթարկեց 211 կգ և սահմանեց իր անձնական ռեկորդը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալը:
Գյումրեցի ծանրորդը հրում վարժությունում կարողացավ ֆիքսել 235 կգ, սակայն 2 մոտեցումներում պարտվող դուրս եկավ 241 կգ կշռող ծանրաձողի հետ կռվում: Գոռը հռչակվեց 446 արդյունքով Եվրոպայի փոխչեմպիոն:
Պոկում վարժությունում՝ Ռուբեն Ալեքսանյանը 2-րդ փորձից գլխավերևում պահեց 190 կգ, սակայն չկարողացավ պոկել 195 կգ:
Հրում վարժությունում Ալեքսանյանը հրեց 240 կգ ծանրաձողը, այնուհետև բարձրացրեց 244 կգ, սակայն գլխավերևում չկարողացավ պահել 247 կգ ծանրաձողը և երկամարտի 434 երկամարտի ցուցանիշով նվաճեց բրոնզե մեդալ:
Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց ոսկե մեդալ` 105 քաշային կարգում:
Սոնա Պողոսյանը(75 կգ) և Տաթև Հակոբյանը (90 կգ) նվաճեցին բրոնզե մեդալներ:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/Citylife.am/