Այս կռիվը կավարտվի այն ժամանակ, երբ վերջին ադրբեջանցուն կյանքից կզրկենք. Շուլի Հակոբյան

Citylife.am-ը այս անգամ զրուցեց ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Շուլի Հակոբյանի հետ, ով այդ օրերին 4 հրթիռով ոչնչացրել է հակառակորդի 3 T-80 տանկ։
Մինչ հարցազրույցին անցնելը փոքրիկ տեղեկություն Շուլիի մասին։
Շուլի Արմենի Հակոբյանը ծնվել է 1996 թվականին։ Զբաղվել է «Կյոկուշինկայ» և «Շոտոկան» կարատեներով և մասնակցել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մրցաշարերի և արժանացել բարձր պարգևների: 2012թ. մայիսին Շուլին դարձել է Շոտոկան կարատեի Հայաստանի Հանրապետության 16 տարեկանների չեմպիոն, ապա 2012թ. հունիսին Հայաստանը ներկայացրել է Շոտոկան կարատեի Փոթիի միջազգային մրցաշարում, հաղթել և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Ավարտելով դպրոցը ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ: 2014 թվականին մեկնել է զինվորական ծառայության։ Ծառայել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 6-րդ պաշտպանական շրջանում՝ Մատաղիսում։ Լավ և նվիրված ծառայության համար 2015թ․ փետրվարին ստացել է կրտսեր սերժանտի զինվորական կոչում և նշանակվել ֆագոտ հաշվարկի հրամանատար, ավագ օպերատոր։ Քառօրյա պատերազմից հետո, Շուլի Արմենի Հակոբյանը ցուցաբերած բացառիկ արիության և անձնուրաց խիզախության համար, պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։Citylife.am- Ասում են՝ պատերազմ տեսած աչքերը չեն կարող նույնը լինել։ Ինչպիսի°ն էիք առաջ և հիմա։ Ի°նչ է փոխվել Ձեր մեջ։

Շուլի- Միանշանակ չի կարող նույնը լինել, որովհետև այս ամենը հայ ազգի մոտ շատ բան փոխեց, իսկ ապրիլյան պատերազմի մասնակիցների մեջ՝ առավել ևս։ Եթե Ձեր ասած աչքերով նայենք կյանքին, միանշանակ այն ուրիշ է, երբ անցնում ես այդ ամենի միջով ու առավել ևս, երբ հանգում ես մահվան ու դու ես անցնում առաջ, իսկ մահացածները մնում են ետևում, միանշանակ ավելի ես արժևորում կյանքը, քան առաջ։

Citylife.am- Ձեր աչքի առաջ զոհվեցին տղաներ, ովքեր Ձեր ընկերներն էին։ Գիտեմ, որ դժվար է նկարագրել այդ պահերը, սակայն կարող ե°ք պատմել, թե ի՞նչ էիք զգում այդ պահին։

Շուլի– Շատ տարբեր զգացողություններ էին, բառերով չեմ կարող նկարագրել, ուղղակի այդ պահին մի բան էի զգում ու հասկանում, որ ինչ էլ լինի չպետք է տրվեմ էմոցիաներին, գործեմ ռեալ ու արագ, և երկրորդն էլ ավելի շատ այն գաղափարն էր, որ փորձեմ ինչ-որ մի բան անել։ Ես ինքս իմ կամքով ջոկատի հրամանատարին ասել էի, որ կգնամ նրանց հետ դիրքեր ու այդ գնալը քայլ էր, որը ցույց էր տալիս մեր խիզախությունը։ Դա նաև մեծ պատասխանատվության զգացողություն էր, որովհետև ես գնացել էի դիրքեր, ուրեմն պիտի ամեն ինչ անեի, ինչ գնով էլ լիներ։
Citylife.am- Եթե մեկ տարով հետ գնանք։ Կար արդյո°ք ինչ-որ մի բան, որը կփոխեիք այն ժամամակ։

Շուլի– Ես ընդհանրապես կյանքում չեմ ափսոսում իմ արածների համար։ Թող ինքնագովեստ չթվա, բայց ես մտածում եմ որևէ քայլ անելուց առաջ։ Չեմ ասի, թե բոլոր քայլերս միշտ ճիշտ են եղել, բայց ինչ արել եմ փոխելու ոչ մի ցանկություն չեմ ունեցել։ Ուղղակի ժամանակի առումով ափսոսում եմ նրա համար, որ շատ մարդիկ այսօր մեր կողքին չեն, դրանք մեր մարտական ընկերներն են, մեր անմահ հերոսները, ովքեր ֆիզիկապես մեզ հետ չեն։ Միայն դրա համար եմ ափսոսում։

Citylife.am- Մինչև այսօր էլ շարունակվում է սահմանին լարված իրավիճակը։ Ըստ Ձեզ, ե°րբ կավատրվի այս կռիվը և ի°նչ գնով։

Շուլի– Այս կռիվը սկսել է արյան գնով, մեր հողերն ազատգրվել և պահվում են արյան գնով։ Մենք ամեն ինչ արել ենք և անելու ենք, որ այն մնա մեզ և տարածքային առումով չտատանվի։ Այդ կռիվը կվերջանա այն ժամանակ, երբ որ մենք ունենանք հզոր բանակ, սակայն մեր բանակն այսօր էլ հզոր է, ուղղակի այնպես լինի, որ թշնամին վերջնականապես հրաժարվի մեր տարածքից։ Այսօր, եթե մենք մեր թերությունները չծածկելով ի օգուտ մեզ ենք անում, դա համենայն դեպս պետք է անենք այնպես, որ մեր բանակի հզորանալուն օգտակար լինենք։ Իսկ այս ամեն ինչն էլ կվերջանա ոչ թե այն ժամանակ, երբ հզոր բանակ ունենանք, այլ այն ժամանակ, երբ վերջին ադրբեջանցուն կյանքից զրկենք։ Citylife.am- Վերջում, ուղղեք Ձեր խոսքը այն տղաներին, ովքեր այս պահին սահմանին կանգնած պաշտպանում են մեր հայրենիքը։

Շուլի– Այս պահին, ով խրամատում կանգնած է, այդ զինվորից սկսած մինչև Հայաստանի որևէ զորամասում իր պարտականությունները կատարող զինվորին, կմաղթեմ առողջություն և խաղախություն, դրանք ամենակարևորն են։ Եթե առողջ լինեն, բայց խաղաղություն չլինի նրանք կկարողանան սահմանը պահել մինչև կհասնենք։

Citylife. am- Անչափ շնորհակալ եմ, Շուլի, մեզ ժամանակ տրամադրելու և հետաքրքիր զրույցի համար։

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյանի/Citylife.am/