Մեր հաջողության գաղտնիքը՝ երեխաներին առողջ տեսնելն է.Դիանա Բուլղադարյան

Citylife-ը ներկա է գտնվել «Օգնենք հայ մանուկներին» հիմնադրամի կողմից կազմակերպված բարեգործական միջոցառմանը: Համազգային թատրոնում տեղի ունեցավ մոնոներկայացում, որի ամբողջ հասույթը տրամադրվելու է փոքրիկ Սարգիսին`բուժման համար: Երեկոյի վերջում զրուցեցինք դերասանուհի Լիաննա Վարդանյանի հետ, ով հանդիսանում էր ներկայացման գլխավոր դերասանուհին: Նա իր խոսքում նշեց, որ «Սա արդեն երկրորդ համագործակցությունն է և մեծ հաճույքով ու ուրախությամբ է համաձայնել, որովհետև շատ մարդիկ կան, ում չի կարելի վստահել, բայց «Օգնենք հայ մանուկներին» կազմակերպությունը ոչ մի կասկած չի ներկայացնում: Նա նշեց նաև, որ շատ գոհ է այօրվա իր հանդիսատեսից»:Զրուցեցինք նաև կազմակերպության հիմնադիրներից Դիանա Բուլղադարյանի հետ:

Citylife.am- Ձեր գործունեության հիմքը դրվել է 2011թ-ից  և շարունակվում է մինչ օրս:Ի՞նչը հիմք հանդիսացավ, որ ստեղծեցիք նման կազմակերպություն:Մի փոքր կպատմեք կազմակերպության մասին:

Դիանա – «Օգնենք հայ մանուկներին» կազմակերպությունը իր գործունեությունը սկսել է 2011թ-ի օգոստոսից: Հիմնադիրը եղբայրս է՝ Արմեն Բուլղադարյանը և իր ընկերը՝ Արտյոմ Վարդանյանը: Այցելելով Ռուսաստանի մանկատներից մեկը՝ ցանկություն առաջացավ ստեղծել այնպիսի մի կազմակերպություն, որը կօգնի կարիքավոր երեխաներին Հայաստանում: Առաջին այցը եղել է «Նոր Խարբերդ» մանկատուն: Նշեմ, որ մինչ օրս էլ նրանց հետ կապը շարունակվում է:Citylife.am- Մոտ քանի ՞ անձ է ներգրավված ձեր կազմակերպությունում: Եվ ովքե՞ր կարող են անդամակցել ձեր կազմակերպությանը:

Դիանա  Մեր կազմակերպությունում ներգրաված են 40-ից ավելի անձիք: Մեր կազմակերպությանը կարող են անդամակցել բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն ցանկություն:
Citylife.am-  Կազմակերպում եք տարբեր բարեգործական միջոցառումներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև սփյուռքում: Ինչպե՞ս են արձագանքում այս ամենին սփյուռքում ապրող հայերը:

Դիանա Ամիսը մեկ անգամ լինում են ներկայացումներ: Ներկա պահին էլ մեզ աջակցող երեխաները պատրաստում են բարեգործական ներկայացում:

Citylife.am- Բարեգործական միջոցառումներին մասնակցում են նաև հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ: Այ ինչպիսի՞ն է արձագանքը նրանց կողմից:

Դիանա  Հայ աստղերի ոգևորվածությունը բավականին մեծ էր: Առաջիններից մեկը Հասմիկ Կարապետյանն էր, ով մեծ ոգևորվածությամբ և պատրաստակամությանբ ընդունեց առաջարկը: Նաև իր մասնակցությունը ունեցավ Քրիսինե Պեպելյանը, ով չկարողացավ ներկա գտնվել ներկայացմանը, սակայն դրամական փոխանցում կատարեց: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Բարդեր ակումբի երգիչներին և հայ աստղերին:Citylife.am- Ամեն օր առնչվում եք առողջական խնդիրներ ունեցող երեխաների հետ: Ինչպես՞ եք կարողանում հաղթահարել նման հոգեբանական ծանր ապրումները:

Դիանա  Հարցին պատասխանելը շատ դժվար է, սակայն փորձում ենք անել անհնարինը, որպեսզի երեխան իրեն լիարժեք զգա, չընկճվի, հոգեբանորեն կայուն վիճակում լինի: Ունենք հատուկ հոգեբաններ, ովքեր աշխատում են երեխաների հետ, անգամ այն երեխաները, ովքեր ունեին խոսքի հետ խնդիրներ, հոգեբանների շնորհիվ կարողացանք վերացնել խնդիրը:

Citylife.am-  Ամենամեծ հաջողությունը, որը դուք ունեցել եք այսքան տարիների ընթացքում:

Դիանա  Մեր հաջողության գաղնիքը՝ երեխաներին առողջ տեսնելն է:

Հարցազրույցը՝ Դիանա Նազարյանի/Citylife.am/