Հոլիվուդյան ժպիտ ունենալու գաղտնիքը

Յուրաքանւյուրը տենչում է ունենալ <Հոլիվուդյան ժպիտ> ասվածը, որը հնարավոր է միայն գեղեցիկ և սպիտակ ատամնշարի դեպքում: Citylife.am-ի զրուցակիցն է ատամնաբույժ Սեյրան Չոբանյանը, ով խոսեց ատամնաշարի սպիտակեցման եղանակների մասին:
Գոյություն ունի սպիտակեցման 2 միջոց՝ քիմիական և լուսային: Արդի ստամատոլոգիայում օգտագործվում է լուսային կամ լազերային սպիտակեցում հասկացությունը, բայց պետք չէ մոռանալ քիմիական սպիտակեցման մասին, որովհետեւ շատ այցելուներ գալիս են ատամնաշարի՝ տարբեր աստիճանի ախտահարությամբ, իսկ այս ամենը հաշվի առնելով՝ բժիշկը չի կարող թույլ տալ օգտվել լուսային սպիտակեցումից: Ճիշտ է վերջինս շատ ավելի էֆեկտիվ է և էսթետիկ առումով ավելի գեղեցիկ(քիմիականի դեպքում ատամնաշարի գույնը կարելի է բացել 2-3 տոնով, իսկ լուսայինի դեպքում՝ 7-9 ),բայց պետք է հիշել, որ ոչ բոլորին է ցուցված այս մեթոդը Հակացուցումներ. Առաջին հերթին հակացուցված է հղիներին. ցանկացած արտաքին ճառագայթում անբարենպաստ ազդեցություն է ունենում պտղի զարգացման վրա, ինչպես նաեւ հղիության առաջին և երրորդ եռամսյակում չի կարելի ատամ կամ ատամի ներվ հեռացնել,սա կարելի է անել հղիության երկրորդ եռամսյակում, քանի որ առաջին եռամսյակը համարվում է պտղի ձեւավաորման շրջան, իսկ վերջին եռամսյակը՝ պտղի զարգացման:
Չի կարելի 18 տարին չլրացած անձանց. 18-20 տարեկանը համարվում է անցումայաին եւ մարդու զարգացման ձեւավորման շրջան, որը ազդում է նաև բերանի խոռոչում՝ ատամների ձեւավորման վրա: Եվ եթե բժիշկը հաշվի չառնի տարիքը և լուսային սպիտակեցում կատարի, կվնասի ատամնաշարը՝ հանգեցնելով էմալի փխրունության, ընդհուպ մինչեւ՝ փշրման: Հակացուցված է նաև խոռոչի խնդիրների դեպքում: Լուսային ռւ քիմիական սպիտակցման պահպանման ժամանակահատվածը: 1 անգամ արված լուսային սպիտակեցման արդյունքը պահպանվում է 7-8 ամիս: Չնայած այս հարցը անհատական է՝ կախված նրանից, թե ինչպես պացիենտը կխնամի ատամնաշարը սպիտակեցումից հետո: Պետք է պահպանել <սպիտակ դիետա> ասվածը, որը շատերը կարճ ժամանակ՝ 20 օր, պահելուց հետո սկսում են խախտել՝ օգտագործելով գազավորված ըմպելիքներ, խմիչքներ և ծխախոտ(նիկոտինը վատ է անդրադառնում ատամնաշարի վրա) եւ այլն։ Իսկ եթե պացիենտը չի կարողացել ճիշտ խնամել ատամները, և արդյունքը կարճ ժամանակում վերացել է, այնուամենայնիվ, կարելի է սպտակեվնել 5-6 ամիսը մեկ՝ ոչ շուտ, հայառակ դեպքում ատամները կդառնան փխրուն և գերզգայուն: Եվս մեկ բան. եթե կատարում են լուսային սպիտակեցում, ապա պետք է պահպանել կուրսը: Չպահպանելու դեպքում հնարավոր է ատամների խամրում: Նույնը չի կարելի ասել քիմիական սպիտակեցման մասին: Վերջինս եւս շատ լավ տարբերակ է։ Ճիշտ է, ժամանակի առումով ավելի կարճ է, բայց պարտադրված կուրս չի պահանջում:

Նյութը՝ Լուիս Մարիայի/Citylife.am/