Ես բացեցի իմ պատուհանը արվեստում, որն իմ հոգու արտացոլման աշխարհն է. Արև Պետրոսյան

CItylife.am – Արև, լինելով Բենիկ Պետրոսյանի դուստը, մեծանալով արվեստագետների ընտանիքում, կարծես թե որոշված էր ձեր մասնագիտությունը: Ինչպե՞ս դարձաք նկարչուհուի:

Արև – Իրականում ծնվելով և ապրելով արվեստի միջավայրում՝ բնավ ընտրված չէր մասնագիտությունս: Շատ էի սիրում երգել, պարել, նկարել, այնպես որ հստակ որոշված չէր մասնագիտությունս: Ընտանիքը տալիս է սեր արվեստի նկատմամբ, և կյանքում գալիս է մի պահ, որ ինքդ պետք է որոշես, թե ինչով ես ուզում զբաղվել ամբողջ կյանքի ընթացքում՝ մեծ սիրով: 14-15 տարեկանում էր, որ հստակ ուզում էի շարունակել թե՛ որպես նկարչուհի, թե՛ որպես կերամիկ կամ ֆոտո նկարիչ: Ընդունվեցի Փանոս Թեհրեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, այնուհետև՝ Գեղարվեստի ակադեմիան, բայց դեռ վստահ չէի. փնտրում էի ինձ տարբեր ոլորտներում: Կյանքիս այդ տարիների ընթացքում բավականին լուրջ աշխատում էի հեռուստաընկերություններում: Ավելի շատ ճանաչում ձեռք բերեցի հատկապես, երբ զբաղվում էի տաղավարների դիզայնով՝ ավելի քան տասը տարի: Միակ բանը, որ ինձ համար շատ հստակ էր, դա այն էր, որ կյանքում զբաղվելու եմ ստեղծագործ աշխատանքով:

Citylife.am- Ինչպիսի՞ երեխա եք եղել: Նշեցիք՝ բացի նկարչությունից հետաքրքրություներ շատ ունեիք:Պատմեք մի փոքր:

Արև – Այո, հաճախել եմ նկարչության խմբակների, նաև հետաքրքրված էի ձյուդոյով, ինչքանով որ աներևակայելի է (ժպտում է), երաժշտությամբ նույնպես հետաքրքրված էի, հաճախել եմ երաժշտական դպրոց, գերազանց ավարտել եմ դաշնամուրային բաժինը, բայց չշարունակեցի: Ինձ ավելի շատ տեսնում էի լուռ արվեստի մեջ:Citylife.am -Հիշու՞մ եք ձեր առաջին աշխատանքը:

Արև – Վաղ տարիքից եմ նկարել, շատ մանկուց, դժվարանում եմ հիշել:

Citylife.am- Մուտք գործեցիք ապակե աշխարհ`ստեղծելով ձեր իսկ ձեռագիրը: Ինչպե՞ս ծնվեց գաղափարը՝ նկարելու օրգանական ապակու վրա:

Արև – Փորձեր էի կատարում ապակու վրա, միշտ անհաջող էր ստացվում: Շատ անգամներ գիշերվա կեսին նկարը կարող էր աչքիս առաջ փշրվել, բայց երբ գտա օրգանական ապակին, որը շատ կայուն է՝ տեխնիկապես կարողացա լուծել այդ խնդիրները, ներկը էլ դուրս չէր գալիս: Citylife.am- Կա ՞ գույն որն անպակաս է ձեր աշխատանքներում:

Արև – Գերիշխող են կարմրի մեջ ոսկին և արծաթը, քանի որ սիրում եմ արծաթե հանգստությունը և ոսկու էներգիան: Որպես այդպիսին չկա որևէ գույն, որի հանդեպ թուլություն ունեմ: Նկարն ու տրամադրությունն են կարծես թե թելադրում գույները:

Citylife.am- Շաբաթվա ո՞ր օրն է ձերը, երբ հաճույքով եք աշխատում:

Արև – Բոլոր օրերը, քանի որ կարևոր է թե ինչպես կդիմավորես առավոտը, ինչ տրամադրությամբ դուրս կգաս փողոց և ինչ ակնկալիքով: Կարելի է ասել՝ ես իմ կյանքից ամեն օր ակնկալում եմ նոր հեքիաթ, փորձում եմ հավատարիմ մնալ հին մանկական հեքիաթներին, միշտ երջանկություն փնտրել:

Citylife.am – Ի՞նչն է ոգեշնչում ձեզ:

Արև – Ամեն ինչը: Արևը, մարդկանց ժպիտները, բնության զարթոնքը, քամին որ հպվոոմ է դեմքիս, այդ ամենն ինձ ոգեշնչում է:(ժպտում է)Citylife.am- Ճանապարհորդությունները կարո՞ղ են ազդել ձեր ստեղծագործական կյանքի վրա:

Արև – Ճանապարհորդություները շատ օգնում են լիցքաթափվել, հանգստանալ: Տեսնելով ուրիշ երկրներ, ազգություն, մշակույթ՝ դու կարողանում ես սինթեզել, տեսնել ու վերանայել այն աշխատանքը, ինչով դու զվաղված ես եղել:

Citylife.am -Արև, 2015-թ մարտի 12-ին, փոքրիկ նվեր արեցիք մեր քաղաքին՝ բերելով Երևան մի նոր արև:Միտքն ինչպե՞ս առաջացավ ստեղծել Arev Art Gallery-ին:

Արև – Պարբերաբար միտք հղանում էր՝ ցուցասրահ ունենալու: Ձմռանը, երբ վերադառնում էի ամերիկյան ցուցահանդեսից Երևան, ամանորյա տոներն արդեն վերջացել էին, առավոտյան սիրում էի քայլել փողոցներով, նկատեցի մի տարածք, որը տրվում էր վարձակալությամբ, հավանաբար այն շրջադարձային եղավ: Հստակ հասկացա, որ հենց այստեղ պետք է բացվի ցուցասրահ: Որտեղ կլինեն ոչ միայն Արեգի կամ Բենիկի, այլ նաև փոքրիկ մշակութային անկյուն, որտեղ կարող ենք ներկայացնել գրքի շնորհանդեսներ, մշակույթին վերաբերող գեղեցիկ երեկոներ, ինչը կարողացանք անել այս երկու տարիների ընթացքում: Այդ ժամանակ դուրս եկա հեռուստատեսային ոլորտից, ցուցասրահ ունենալու միտքը միշտ ինձ հետ էր: Դա այն թվականն էր, երբ հասկացա, որ լիովին ունեմ տեխնիկան մշակած, որի համար աշխատում էի տասը տարի և ամբողջովին մխրճվեցի արվեստի այս ճյուղի մեջ:Citylife.am Ներկայացել եք բազմաթիվ ցուցահանդեսներով թե՛ հայրենիքում, թե՛ նրա սահմաններից դուրս: Որքա՞ն ժամանակում եք պատրասվում ցուցահանդեսին:

Արև – Բավականին երկար, պարտադիր պետք է մեկ տարի շուտ իմանամ, որպեսզի կարողանամ նախապատրաստվել: Կապ ունի նաև ցուցահանդեսի թեման, նյութը: Սովորաբար երկար եմ պատրաստվում, անհատական ցուցահանդեսներին`առավել ևս: Լինում են նաև փոքր ծավալի ցուցահանդեսներ, որտեղ կարող եմ հավաքական էկպոզիցիա ստեղծել և ներկայանալ:

Citylife.am- Արվեստագետների ցուցահանդեսներին գնու՞մ եք, որոնք ձեր ընկերները չեն:

Արև – Հաճախ: Նաև նշեմ, որ Հայաստանը լի է տաղանդավոր արվեստագետներով, չի կարելի բաց թողնել որևէ ցուցահանդես, որովհետև կստանաս նոր աշխատանքի նոր հետաքրքիր իմպուլս: Հանդիպում ես մարդկանց, ովքեր կարծես հաղորդում են իրենց աշխարհընկալումը, ծանոթանում ես անհատների հետ:

Citylife.am Ստեղծագործում եք ինքներդ ձեզ գոհացնելու՞, մրցանակներ ստանալու՞, թե՞ հաջողակ ցուցահանդես կազմակերպելու և վաճառելու համար:

Արև – Երբ աշխատում եմ, ստեղծագործում, ես ինձ շատ լավ եմ զգում: Լինում են օրեր, որ զբաղված եմ լինում կենցաղով կամ հանդիպումներով, ափսոսում եմ շատ, որ օրս անցկացրել եմ առանց նկարչության: Իսկ ի՞նչ պետք է անի նկարիչը` կուտակի իր նկարները: Ամեն նկար ունի մի պատմություն, երբ այդ պատմությունը դուրս է գալիս քո միջից հայտնվելով նկարում, այն այլևս քեզ հետ օրգանական կապ չունի: Նկարիչներն այդպիսի պատմություններ շատ ունեն և չեն կարող կուտակել դրանք իրենց մեջ, այն պետք է դուրս գա և իր կյանքն ունենա: Բնավ երկրորդական է, թե ինչպես կստացվի նկարը, և ինչ կարծիքի կարժանանա, որովհետև ինձ հաճելի է աշխատանքի ընթացքը: Նկարն իջնում է ցուցասրահ, այն իր կյանքն ու ճակադագիրն ունի արդեն, կգնվի՞ այն, թե՞ ոչ, արդեն երկրորդական է: Ցուցահանդեսներնը կազմակերպվում են հիմնականում երկու նպատակով. առաջինը՝ դա հրավերն է, որևէ երկրում ցուցադրելու քո աշխատանքները: Այն օտար միջավայրում գնահատական ստանալու, և երկրորդը՝ վաճառքի հնարավորություն է: Citylife.am – Ոչ տեղին կարծիքներն ու քննադատությունները կարողանու՞մ եք մի կողմ դնել նախքան՝ստեղծագործելը:

Արև – Իրականում շատ եմ սիրում քննադատություններ, չեմ անտեսում դրանք, եթե այն տեղին է, քանի որ այն հնարավորություն է տալիս զարգանալու, աճելու: Կողքի տեսակետը նունպես կարևոր է, չի նշանակում, որ ապրելու ես ուրիշ չափանիշներով, այն օգնում է զարգացման:

Citylife.am- Արևը ե՞րբ է իրեն բավարարված զգում:

Արև – Երբ աշխատում եմ, ստեղծաագործում:

Citylife.am- Արև, մեջբերելով ձեր խոսքերից մեկը, <<Ես բացեցի իմ պատուհանը արվեստում, որն իմ հոգու արտացոլման աշխարհն է` իմ կյանքը, իմ սերը, իմ առաքելությունը>>, ցանկանում են ջերմառատ ստեղծագործական կյանք, և թող ձեր առաքելությունը համարեք կատարված: Շնորհակալ եմ, բազմաբովանդակ հարցազրույցի համար:

Արև – Գիտեք՝ հետաքրքիր բան է կյանքը: Ամեն առավոտ մի հեքիաթով է սկսվում: Այսօրվա իմ հեքիաթը դուք էիք: Ձեզ նույնպես շնորհակալ եմ:

Հարցազրույցը՝ Մարիամ Սուքեյանի/Citylife.am/

Լուսանկարները՝ Արա Ղազարյանի/Citylife.am/