Ձեր այսօրվա աստղագուշակը. 03.04

Խոյ ( 21.03-20.04)

Աշխատեք համոզվել, որ Դուք բաց չեք թողնում Ձեր կյանքի ամենահաջող պահը և դրանից հետո միայն սկսեք գործել: Եթե դժվարանում եք գլուխ հանել հիմա, ավելի լավ է սպասել մինչև վաղը:

Ցուլ (21.04-21.05)
Վերջինը, ինչի մասին Դուք այսօր կմտածեք, կլինեն վարքի ճիշտ կանոններին նվիրված հարցերը: Այդուհաներձ, այստեղ էլ պետք է չափը ճանաչել. բարեպաշտությունը չպետք է խանգարի, բայց դրա ամբողջովին մերժումը բազում խնդիրներ կառաջացնի:
Երկվորյակ (22.05-22.06)
Մարզեք Ձեր դեմքի մկանները, քանի որ այս օրը հագեցած կլինի շատախոսությամբ: Դուք անընդհատ ստիպված կլինեք ոմանց ինչ – որ բան ապացուցել: Եթե ճարպիկ եք, ապա կարող եք ձեռքերն էլ աշխատացնել:
Խեցգետին (23.06-23.07)
Այս օրը կարող է գունազարդվել անսպասելի իրադարձություններով և դրանց հանդեպ Ձեր վերաբերմունքով: Այդ կրկեսը դիտելը հետաքրքիր կլինի, ճիշտ է, ավելի լավ է դա անել կողքից:
Առյուծ (24.07-24.08)
Օգնեք Ձեր մերձավորին, եւ մի օր նա կօգնի Ձեզ: Այսօր դուք մի փոքր ազատ ժամանակ կունենաք, զբաղվեք դրանով:
Կույս ( 25.08-23.09)
Այսօր Ձեզ կձգեն հեռավոր տարածությունները`արկածներով հագեցած: Ընդ որում, եթե առաջին ցանկությունը (տարածությունները) դժվար իրականանալի է, ապա երկրորդի բավարարումը Դուք կարող եք գտնել նաև տանը:
Կշեռք ( 24.09-23.10)
Այսօր հատկապես կարեւոր կլինի Ձեր արտաքին տեսքը: Եթե անգամ ներքուստ Դուք դողում եք նապաստակի նման, հագեք ինքնավստահության դիմակը եւ դուք կդառնաք անձեռնամխելի:
Կարիճ (24.10-22.11)
Այսօր իմաստ ունի զբաղվել այն գործով, որը Դուք հուսահատ կերպով ընդհատել էիք անցյալ շաբաթ: Պետք է, որ ստացվի:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Այս օրը զարմանալիորեն արգասաբեր կլինի: Դուք կգործեք ինչպես անձնական հմայքի, տրամաբանության, այնպես էլ գերբնական ուժերի հաշվին, միևնույն է՝ հաջողությունը երաշխավորված է:
Այծեղջուր (23.12-20.01)
Լավատեսությունն է, որ այսօր կառավարում է աշխարհը եւ, մասնավորապես, Ձեզ: Այսօր Դուք հոլի նման շաժունակ կլինեք: Աշխատեք չծանրաբեռնել շրջապատին, հակառակ դեպքում նրանք կարող են Ձեզ խոչընդոտել։
Ջրհոս (21.01-19.02) Մարդը, ըստ սահմանման, հոտային կենդանի է, քանի որ պետք է հետևի ամբոխի օրենքներին: Եթե Դուք չեք ցանկանում հաշտվել այդ իրավիճակի հետ, մի փորձեք բողոքել, Ձեզ կտրորեն:
Ձուկ (20.02-20.03)
Այսօր Դուք կարող եք դառնալ կպչուն գաղափարի զոհը: Դրանից ազատվելու լավագույն, թերևս, միակ միջոցը հաշվարկելն է, թե ինչ կնստի Ձեզ վրա դրա իրականացումը: