Խոյ ( 21.03-20.04)
Մինչև ինչ-որ մեկին հանդիպելը հավաստիացեք, որ Դուք ամբողջությամբ՝ ոտքից միչև գլուխ լավ վիճակում եք: Այսօր Դուք ցրված կլինեք, և բացառված չէ, որ տնից հողաթափերով դուրս գաք:
Ցուլ (21.04-21.05)
Շատ հնարավոր է, որ այսօր Ձեզ զգաք ոչ Ձեր տեղում: Դրա դեմ ամենալավ դեղամիջոցը հին, բարի ընկերների շրջապատն է:
Երկվորյակ (22.05-22.06)
Այսօր բոլոր կարգի հարաբերությունները, ինչպես անձնական, այնպես էլ գործնական, զգալի վերելք կապրեն: Օրվա մեծ մասը, ամենայն հավանականությամբ, կանցկացնեք զվարճանքների մեջ:
Խեցգետին (23.06-23.07)
Այսօր Դուք բոլոր հնարավորություններն ունեք ընկնելու վիճաբանության մեջ: Ձեզնից կպահանջվի բավականին խիզախություն և ինքնավստահ կեցվածք, որպեսզի դրանից դուրս գաք առանց շոշափելի կորուստների։
Առյուծ (24.07-24.08)
Այսօր նեղ-ընտանեկան միջավայրում Ձեր գլխին մի լավ բարոյախրատական ճառ կկարդան: Դրանից խուսափել չի հաջողվի, բայց հաճույքը կրճատել կարելի է: Մի վատնեք ժամանակը անիմաստ և անհիմն։
Կույս ( 25.08-23.09)
Եթե Ձեզ անգամ չհաջողվի հասնել այդքան ցանկալի նպատակին, հարկ չկա դրանից ողբերգություն սարքել: Առավել ևս, երբ ձեռք բերած փորձը, իրավամբ, անգնահատելի կլինի:
Կշեռք ( 24.09-23.10)
Այսօր ամեն պարզ, ծանոթ և օգտակար բաները Ձեզ մոտ խիստ ձանձրույթ կառաջացնեն: Եթե ցանկանում եք օրն ուրախ անցկացնել, ստիպված կլինեք լարել երևակայությունը:
Կարիճ (24.10-22.11)
Դուք որոշակի փոփոխությունների կարիք ունեք: Եթե եղանակը փոխվի՝ մի անհանգստացեք: Եթե այն չփոխվի, ստիպված կլինեք ինքներդ փոխվել:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Այսօր Դուք կդժվարանաք հավաքել մտքերը և, առավել ևս՝ ակտիվ գործողությունների դիմել: Չարժե ծանրաբեռնել օրգանիզմը, այն նման բաներ չի ներում:
Այծեղջուր (23.12-20.01)
Այսօր Դուք կլիցքավորվեք էներգիայի երկակի չափաբաժնով: Դուք նույնիսկ ավտոբուսի հետևից վազելու կարիք չեք ունենա, ավելի շուտ այն կփորձի հասնել Ձեր հետևից: Աշխատեք այդ էներգիայից ազատվել մինչև երեկո, հակառակ դեպքում՝ դժվարությամբ կքնեք:
Ջրհոս (21.01-19.02)
Այսօր Դուք պարզապես անգերազանցելի կլինեք: Ձեր ցանկացած խոսք ու շարժում կգրավի բազմաթիվ հիացական հայացքներ: Վատն այն է, որ հիացմունքը շրջապատողներին կկաշկանդի, իսկ դա, համաձայնվեք, տխուր է:
Ձուկ (20.02-20.03)
Այս օրը կնշանավորվի Ձեր ստեղծագործական ներուժի վերելքով: Ցավոք սրտի, դրանից չի հետևում, որ հաջողակ կլինեք Ձեր գործերում: Ավելի լավ է ֆինանսական հարցերի վերաբերյալ որոշումներ չկայացնել