Ձեր այսօրվա աստղագուշակը. 01.04

Խոյ ( 21.03-20.04)

Այսօր, վերջապես, Ձեզ մի փոքր շունչ քաշելու ժամանակ կտան: Կարող եք թուլանալ և ոչինչի մասին չմտածել: Թերևս` միայն այն շրջապատի մասին, որի հետ ուրախ ժամանակ կանցկացնեք:

Ցուլ (21.04-21.05)

Այսօր փոխեք հնուց ձևավորված գործողությունների դրվածքը: Եթե նախաճաշում եք խոհանոցում, ապա ափսեով տեղափոխվեք ճաշասենյակ, և այդպես շարունակ: Գործելով այս տրամաբանությամբ, Դուք կարող եք ինչ-որ հետաքրքիր բան նկատել, որը նախկինում չէիք տեսնում:

Երկվորյակ (22.05-22.06)

Այսօր ինչ-որ մեկը կարող է լիովին իրենով փակել ողջ աշխարհը և Ձեզ մղել ցանկացած գործողության: Դուք ազատ եք վարվելու այնպես, ինչպես կկամենաք և հարկ չկա լսել ինքնակոչ խորհրդականների շշուկները:

Խեցգետին (23.06-23.07)

Այսօր ոչ ոք Ձեզնից գաղտնիք չի պահի: Կարիք չկա մտածելու, թե դա լավ է, ընդհակառակը, Ձեզ կհեղեղեն բազմաթիվ խոստովանություններով, որոնց անհրաժեշտության կարիքը չկա:

Առյուծ (24.07-24.08)

Այսօր Դուք կարող եք լիարժեք ուրախանալ, որքան էլ օրվա սկիզբը տխուր թվա: Այսօր ցանկացած դուռ բաց կլինի Ձեզ համար:

Կույս ( 25.08-23.09)

Այսօր Դուք լավ հնարավորություն ունեք ինչ-որ գործարք կնքելու, մի քիչ ավելի շատ շահելու, քան նախատեսված էր պայմաններով: Ձեզ հարկավոր է առավելագույնս սառնասիրտ լինել:

Կշեռք ( 24.09-23.10)

Այս օրը հարմար չէ աշխույժ գործողությունների համար, փոխարենը` կատարյալ է մտորելու համար: Երեկոյան Ձեզ անակնկալ է սպասում:

Կարիճ (24.10-22.11)

Այսօր Ձեր սրտի կանչը կխլացնի բանականության ձայնը: Պատրաստ եղեք ապրել այն հետևանքներով, որոնք կբխեն նրան ականջ դնելով կատարած Ձեր քայլերից:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

Այսօր, որքան էլ դա վիրավորական է, ստիպված կլինեք հետաձգել Ձեզ համար կարևոր գործն ու զբաղվել ուրշի` Ձեզ հետ բոլորովին կապ չունեցող խնդրով: Գլուխ պահելն, իհարկե, լավ չէ, բայց երբեմն պետք է. չէ՞ որ նրանք չափից դուրս են պահանջում:

Այծեղջուր (23.12-20.01)

Լուսնի ազդեցությունը վերջին շրջանում Ձեզ ստիպում էր հոլի պես պտտվել, այժմ, վերջապես, կարող եք հանգիստ շունչ քաշել: Այսօր ոչինչ տեղի չի ունենա, իսկ եթե կատարվի, ապա Ձեր ակտիվ մասնակցության կարիքը չի զգացվի:

Ջրհոս (21.01-19.02)

Այսօր բոլոր ուժերն արժե նվիրել նոր նախաձեռնությունների, հին գործերը թող ավարտեն ուրիշները: Չարժե մտահոգվել այն առումով, որ որոշ գործեր կմնան անավարտ. աշխատանքը գայլ չէ՝ անտառ չի փախչի:

Ձուկ (20.02-20.03) Այսօր ավելի լավ է Դուք լինեք եսասեր: Փակեք ձեր աչքերը բոլոր խնդիրների առջև, բացի Ձեր սեփականներից: