Ծիծաղի օրն ընդունված է միմյանց սիրով և կատակով ծաղրել։ Թե այս տոնը որտեղի՞ց է ծագումով Ֆրանսիայից, Անգլիայից, Մեքսիկայից կամ Շվեդիայից, գաղտնիք է, որը, ցավոք, ծածկված է մթությամբ: Տոնի ծագման ամենաազդեցիկ տարբերակներից մեկը կապում են նրա հետ, որ սկզբնապես ապրիլի 1-ը շատ երկրներում նշվում էր որպես գարնանային գիշերահավասարի և Զատկի օր: Գարնանային նոր տարվա առիթով տոնակատարությունները ուղեկցվում էին կատակներով ու զվարճալի չարություններով, ուրախ խաղերով: Տոնի ավանդույթը կա նաև այսօր՝ պատճառը բնությունն է, քանի որ մարդիկ եղանակի գարնանային քմահաճույքները փորձում էին սիրաշահել կատակներով ու խաղերով: Ապրիլյան կատակները չտեսնված տարատեսակ են և գրավում են ինչպես մարդկանց այն շերտերը, ով կատակում է, այնպես էլ նրանց, ում ծաղրում են: Ժպտացեք և ժպիտ պարգևեք Ձեզ շրջապատող մարդկանց:
Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի/Citylife.am/