Նրանք, ովքեր ուզում են արվեստագետ դառնալ՝ փորձելով այս աշխարհը դարձնել մի փոքր ավելի լավը, խորհուրդ կտամ հետ գնալ մեր արմատները.Սիլվի Բարկովա

Citylife.am- Սիլվի՛, ո՞րն եք համարում այն մղիչ ուժը, որը Ձեզ տարավ դեպի դերասանություն:

Սիլվի- Փոքր տարիքից ցանկացել եմ և համոզված էի, երբ մեծանամ դառնալու եմ երգչուհի, պարուհի կամ դերասանուհի: Պարզապես կյանքի բերումով վերջին պլանում գտնվող մասնագիտությունը եկավ առաջին պլան, իսկ երգով, ցավոք, այդպես էլ չզբաղվեցի:

Citylife.am- Ինչպիսի ՞ ճանապարհ է անցել Սիլվին դերասանուհի դառնալու համար:

Սիլվի– Ես դեռ քայլում եմ այդ ճանապարով:Citylife.am- Սիլվի՛, ձեր մարմնավորած շատ  կերպարներում խաղացել եք  աշխույժ, պոզիտիվ աղջկա դեր: Իրական կյանքում է՞լ եք այդքան համարձակ:

Սիլվի– Ողբերգակ դերեր ևս մարմնավորել եմ: Իրական կյանքում ես շատ անկանխատեսելի եմ, երբեմն նաև ինքս ինձ համար:

Cirtylife.am- Սիլվի՛, ինչպիսի ՞ արձագանքներ եք լսել ձեր խաղի մասին:

Սիլվի- Խաղիցս այդքան չեմ լսում, ինչքան արտաքինիցս: Երկու դեպքում էլ միայն դրական: Առաջինի դեպքում` նույնիսկ ամպագոռգոռ:Citylife.am-Ինչպե՞ս եք վերաբերում քննադատություններին, և ո՞վ է ձեր ամենախիստ քննադատը:

Սիլվի– Ինձ չեն քնադատում,  քանի որ  ես դա ոչ ոքի թույլ չեմ տալիս`բացի իմ ծնողից և քույրիկներից: Իմ ամենամեծ քնադատը մայրս է, և միշտ նա էլ կմնա:

Citylife.am-Արդյո՞ք դերասանուհի լինելը չի խանգարում անձնականին:

Սիլվի–   Չի խանգարում, բայց բարդացնում է:
Citylife.am-Կցանկանայի՞ք՝ ձեր ամուսինը նույնպես լիներ դերասան և խաղար ձեզ հետ նույն ֆիլմում:

Սիլվի- Ես ցանկանում եմ, որ իմ ապագա ամուսինը օժտված լինի տղամարդուն  բնորոշ բնավորության գծերով և ամենակարևորը՝  թասիբով: Մասնագիտությունը ինձ համար էական չէ: Բայց, ինչ խոսք, հաճելի կլիներ նրա հետ հանդես գալ նույն ֆիլմում:

Citylife.am- Որքան ե՞ք նվիրված ձեր մասնագիտությանը:

Սիլվի- Ամուսնական ուխտի պես. մինչև մահը չբաժանի մեզ:Citylife.am-Սիլվի՛, առաջատար  լինելու դեպքում կհամաձայնեի՞ք խաղալ բաց տեսարաններում:

Սիլվի- Առաջատար լինելու համար պարտադիր չէ մերկանալ ո՛չ տեսախցիկի առաջ, ո՛չ տեսախցիկի ետևում:

Citylife.am- Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են դերասան դառնալ, ինչի ՞ն պետք է պատրաստ լինեն:

Սիլվի– Նրանք, ովքեր ցանականում են դերասան դառնալ, որ մարդիկ ճանաչեն, իրենք էլ իրենց կարևոր անձ զգան՝ ոչինչ: Նրանք, ովքեր ուզում են արվեստագետ դառնալ՝ փորձելով այս աշխարհը դարձնել մի փոքր ավելի լավը, մարդկանց ցույց տալ դարի կնճռոտ պատկերը և հորդորել փոխել,  խորհուրդ կտամ առաջինը ետ գնալ մեր արմատները,  մեր պատմությունը, մեր կրոնը,  գրականությունը և այդ ամենը բերել ներկա: Մենք մեզանից շատ բան թե՛ գողացել ենք, թե՛ մոռացել:

Հարցազրույցը՝ Մաշա Թուրվանդյանի/Citylife.am/