Ձեր այսօրվա աստղագուշակը. 31.03

Խոյ ( 21.03-20.04)

Եթե Ձեզ հարցնում են թե ,,Գործերն ինչպե՞ս են,, , դա դեռ չի նշանակում, որ Դուք պետք է հանգամանալի ներկայացնեք եղածը: Հետևեք Ձեզ, այսօր դուք կարող եք չափից դուրս շատախոս լինել:

Ցուլ (21.04-21.05)

Այլ մարդկանց հետ տեղեկությունների և գաղափարների փոխանակումը միշտ էլ կարևոր է եղել, սակայն այսօր այն կենսական նշանակություն ունի: Աշխատեք, որ այսօր Ձեզ գտնելը հեշտ լինի:

Երկվորյակ (22.05-22.06)

Այսօր զգույշ եղեք Ձեր մեջ կուտակված էներգիան պարպելիս: Մինչև դրա հոսքը դադարի՝ Դուք կարող եք բազմաթիվ սխալ քայլեր կատարել:

Խեցգետին (23.06-23.07)

Այս օրն արժե նվիրել սիրելիներին: Նրանց, ինչ խոսք, ավելի լավ է նվիրել բոլոր օրերը, սակայն այս օրը՝ պարտադիր կարգով:

Առյուծ (24.07-24.08)

Այսօր դժվարություններ կունենաք բարդ տեխնիկայից օգտվելիս: Այպես որ՝ այսօր խուսափեք ձեռք տալ տան էլեկրասարքավորումներին. աշխատավայրի և ծանոթների սարքերն այդքան էլ ափսոս չեն:

Կույս ( 25.08-23.09)

Այսօր գաղտնիքի մի զգալի մասը կարող է բացահայտվել: Հուսանք, որ դա Ձեզ համար շահավետ է:

Կշեռք ( 24.09-23.10)

Ձեր և ուրիշների ժամանակը զուր մի վատնեք ավելորդ շատախոսության վրա: Տեղեկատվությունը Ձեզնից պետք է դուրս գա հստակ և հասկանալի ձևով, հակառակ դեպքում՝ հնարավոր են տհաճ համադրություններ:

Կարիճ (24.10-22.11)

Չէ՞ որ միշտ չեք հաղթելու: Այսօր ստիպված կլինեք հաշտվել ոչ այնքան արդար պարտության հետ: Ճիշտ է՝ դա դեռ չի նշանակում բոլոր հույսերի կործանում:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

Բազմաթիվ գործեր ունեք և ինչպես միշտ՝ ժամանակի սղություն: Թեև դա Ձեզ չի ուրախացնում, սակայն առաջին անգամը չէ, որ հայտնվում եք նման իրավիճակում: Ի՞նչ իմաստ ունի կյանքից գանգատվել: Ձեզ մի լավ թափ տվեք ու՝ մարտի:

Այծեղջուր (23.12-20.01)

Դուք խրախուսանքի արժանի եք, այդուհանդերձ, ինչպես հայտնի է, եթե ինքդ քեզ չգովես, ոչ ոք դա չի անի: Ինքներդ Ձեզ նվեր մատուցեք:

Ջրհոս (21.01-19.02)

Այս օրը լիարժեքորեն կարող է շրջադարձային դառնալ Ձեր կյանքում: Թե ինչ է Ձեզ սպասում շրջադարձից այն կողմ՝ ամբողջովին կախված է Ձեզնից:

Ձուկ (20.02-20.03)

Մի եղեք փայտի նման: Բարեհամբույր ժպիտը միշտ չէ, որ դեմքին անլուրջ տեսք է տալիս: Թեև, դա, իհարկե, դեմքից է կախված…