Մազերը անհրաժեշտ է խնամել ողջ տարվա ընթացքում, իսկ գարնանը մազերը հատուկ ուշադրության, վերականգման և ամռանը պատրաստելու կարիք ունեն, երբ մազերը անհրաժեշտ է պահպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից և բարձր ջերմաստիճանների ազդեցությունից: Անհրաժեշտ են հատուկ միջոցներ և ճիշտ խնամք
1. Ինչ անհրաժեշտ է անել գարնանը մազերի հետ, այդ մահացած, ճյուղավորված ծայրերից ազատվելն է: Պետք է թարմացնել սանրվածքը՝ ամսական մեկ անգամ կտրելով ծայրերը կարճ սանրվածքի դեպքում և 3 ամիսը մեկ անգամ, եթե մազերը երկար են:
2. Անպայման վիտամիններ ընդունել: Վիտամին В2 մազերին առողջ և թարմ տեսք է հաղորդում; .Վիտամին В6 կանխում է գլխամաշկի չորությունը; .Վիտամին В9 նպաստում է մազերի աճին: Վիտամին Е սնուցում է մազարմատները; Վիտամիններ В10 և В3 արագացնում են մազերի աճը և մազերին փայլ հաղորդում: Վիտամին F պայքարում է մազաթափության և թեփի դեմ:
3. Նորմալ ճարպայնություն ունեցող առողջ մազերը ցանկալի է լվանալ մեկ անգամ 4—5 օրվա ընթացքում: Բարձր ճարպայնություն ունեցող մազերը լվանում են մեկ անգամ 2—3 օրվա ընթացքում բարձր ճարպայնությամբ մազերի համար շամպունով: Եթե ստիպված եք մազերը ավելի հաճախ լվանալ, ապա օգտագործեք ամենօրյա լվացման շամպուններ՝ փոխելով այն բարձր ճարպայնությամբ մազերի համար նախատեսված շամպուններով: Չոր մազերը անհրաժեշտ է լվանալ շաբաթական մեկ անգամից ոչ ավելի հաճախ, սակայն բացի այդ անհրաժեշտ է ամրացնող և փափկեցնող նյութեր օգտագործել:
4. Գարնանը անհրաժեշտ է նաև հրաժարվել մազերը հաճախ ֆենով չորացնելուց: Չափազանց չոր մազերը թուլանում են, իսկ գարնանը մազերը սառնամանիքից հետո առանց այդ էլ չափազանց թուլացած են լինում, և ֆենը քայքայիչ ազդեցություն կարող է ունենալ: Խորհուրդ է տրվում մազերը հետևյալ կերպ չորացնել. նախ թեթևակի չորացնել սրբիչով, այնուհետև թափահարել և թողնել, որպեսզի չորանան:
5. Երբեք չպառկել թաց մազերով, որովհետև նրանք կսկսեն նաև թափվել: Եթե առանց ֆենի չեք կարող դիմանալ, ապա նախապես մազերին պաշտպանող միջոց պետք է քսել: Ահա մազերի համար մի դեղատոմս, որը կօգնի խնամել մազերը տնային պայմաններում:
Դիմակ ձիթապտղի յուղով: Այն առավել օգտակար դիմակներից մեկն է: Անհրաժեշտ է վերցնել 3 ճաշի գդալ յուղ և թեթևակի տաքացնել այն: Այնուհետև անհրաժեշտ է ավելացնել 1 ճաշի գդալ մեղր: Ստացված խյուսը քսել մազերին, ծածկել պոլիեթիլենե գլխարկով և վերևից ծածկել ևս մեկ շերտով: Մազերը լվանալ մեկ ժամից: Մեղրի փոխարեն կարելի է նաև օգտագործել А և Е վիտամինները, որոնք վաճառվում են բոլոր դեղատներում։
Նյութը՝ Արմինե Եփրիկյանի/Citylife.am/