1. Քանոնը նվագում են ծնկների վրա` ձախ ոտքը աջի վրա դրած։
2. Քանոնի լարերին դիպչելու համար նվագողի մատներին պետք է լինեն մեդիատորներ՝ ոսկրանյութից պատրաստված, որոնք ամրացվում են մատնոցների օգնությամբ։ 3. Գործիքը նվագելուց առաջ պարտադիր պետք է լարած լինի, որպեսզի երաժշտությունը հնչի գեղեցիկ և դուրեկան։ Քանոնը լարում են բանալու միջոցով և ականջների, որոնց վրա ամրացված են լարերը։ Դրանք տեղադրված են գործիքի ձախ մասում։
4. Նվագելու ընթացքում պետք է շարժվեն միայն մատները, դաստակները պետք է լինեն դադարի վիճակում։ 5. Քանոնի ձախ կողմում կան պողպատյա մանդալներ, որոնք նոտայի հնչողությունը բարձրացնում և իջեցնում են կես տոնով։ Նվագելու ընթացքում ձախ ձեռքով մանդալը պետք ուղղել զգույշ և անաղմուկ։
6.Որպեսզի մատները շատ չլարվեն համերգների, միջոցառումների ժամանակ ելույթից առաջ վերջիններս պետք է “բացված” լինեն, այսինքն՝ նախօրոք պետք է լավ պարապել։
Եվ վերջում փոքրիկ խորհուրդ մատները տնային պայմաններում “բացելու” մասին. Ափսեի մեջ լցնել սպիտակաձավար եւ մատների արագ շարժումներով խաղալ՝ մատներին ավելի արագ տեմպ տալու, և ավելի ճկուն դարձնելու համար։
Նյութը՝ Արմինե Եփրիկյանի//Citylife.am