Պետք է խուսափել փոքրիկների գերտաքացումից

Օրերը տաքանալուն զուգահեռ փոքրիկներին ավելի հաճախ են զբոսանքի տանում: Պետք է խուսափել փոքրիկների գերտաքացումից, այսինքն` շատ շոր չհագցնել: Երբ փոքրիկին զբոսանքի եք տանում և ներս բերելուց հետո զգում եք, որ խոնավացել են բալիկի թաթիկները, դա արդեն նշան է, որ նրան տաք եք հագցրել, պետք է ճիշտ կողմնորոշվել և աստիճանաբար թեթևացնել երեխայի հագուստը:
Կախված կլիմայական պայմանաներից` երեխաների զբոսանքը պետք է երկարացնել: Հինգ օրական երեխան օրվա մեջ 15-20 րոպե պետք է լինի մաքուր օդում, զբոսնի: 9 ամսականից սկսած օրը երկու անգամ` 1-ից 1.5 ժամ, երեխան պետք է պարտադիր զբոսնի: Քամոտ եղանակին գլխարկի առկայությունը պարտադիր է: Ցանկացած եղանակի պետք է երեխան օդափոխվի։ Մասնագետները խորհուրդ են տալիս զբոսանքը կազմակերպել ավտոմեքենաներից հեռու, կանաչ գոտիներում: Կարեւոր է համարվում հատկապես գարնանը վիտամիններով հագեցած կերակուրը. փոքրիկը ձմռանը սպառում է այդ վիտամինները: Երեխայի տարիքին համապատասխան պետք է մրգերով և վիտամիններով համալրել սնունդը, քանի որ գարնանը շատ է լինում Aվիտամինոզ /վիտամինի պակաս։

Նյութը՝ Արմինե Եփրիկյանի/ Citylife.am/