
Խոյ ( 21.03-20.04)
Այսօր Ձեզ կպատի շրջապատում ամեն ինչ փոխելու մոլուցքը: Շրջապատողների բախտը խիստ կբերի, եթե ամեն ինչ բարեփոխելու ձգտումն ավարտվի միայն Ձեր սեփական տան ավիրմամբ։
Ցուլ (21.04-21.05)
Այս օրը կարող է դառնալ Ձեր կյանքի ամենավճռական օրերից մեկը: Բաց մի թողեք Ձեր հնարավորությունը, Ձեզ ճիշտ դրսևորեք, որպեսզի հետագայում չտանջվեք ապարդյուն անցկացրած տարիների համար:
Երկվորյակ (22.05-22.06)
Աշխատեք այսօր հետևել, որպեսզի Ձեզ շրջապատող մարդկանց գործողությունները հիմնված լինեն իրական քայլերի վրա, այլ ոչ թե դժվար ապացուցելի ենթադրությունների:
Խեցգետին (23.06-23.07)
Տրվեք այն զգացմունքին, որն այսօր այդքան շատ է ուզում ջրի երես դուրս գալ: Լավ կլինի, իհարկե, եթե այդ զգացմունքը կատաղությունը չլինի. ի՞նչ իմանաս, թե ինչ կստացվի:
Առյուծ (24.07-24.08)
Այսօր կարող եք բախվել չնախատեսված դժվարությունների հետ: Դրանց հաղթահարումը քիչ ջանքեր չեն պահանջի, սակայն հունից Ձեզ չեն հանի:
Կույս ( 25.08-23.09)
Այսօր Դուք բոլոր հնարավորություններն ունեք Ձեր կողմը ներքաշել նույնիսկ ամենաչշփվող հավանական դաշնակցին: Բացառիկ հնարավորություն է, խորհուրդ է տրվում օգտվել, թեկուզև հենց այնպես, նեղ օրվա համար:
Կշեռք ( 24.09-23.10)
Ձեզ մտահոգող խնդրի լուծումը փորձում է դուրս պրծնել Ձեր ձեռքից: Դուք անպայման պետք է խոսեք այդ մասին, ընդ որում՝ ճիշտ մարդու հետ: Հակառակ դեպքում՝ այն, իրոք, կարող է փախչել ձեզանից:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Այսօր Դուք կարող եք խորհրդով օգնել տառապող մարդու, եթե, իհարկե, նա դրա կարիքն ունի: Այդուհանդերձ, այսօր պետք է խուսափեք պարտք տալուց:
Այծեղջուր (23.12-20.01)
Այսօր հնարավորություն ունեք բիծ թողնելու Ձեր վարկանիշի վրա: Աշխատեք չօգտվել այդ հնարավորությունից:
Ջրհոս (21.01-19.02)
Ներշնչանքը լուրջ ուժ է, սակայն դրա չարաշահումը կարող է հանգեցնել տեղում դոփման: Մի փորձեք Ձեր բոլոր մտահաղացումները կյանքի կոչել միանգամից: Որքան էլ դրանք փայլուն լինեն, այդուհանդերձ արժե, որ մի փոքր շունչ քաշեք:
Ձուկ (20.02-20.03)
Այսօր Դուք կարող եք ներքաշվել ինչ-որ լայնածավալ իրադարձության մեջ: Եթե հնարավոր է, ավելի լավ է դրանից խուսափեք: Թեև նոր ապրումները կցրեն միօրինակությունը, սակայն դրանք կարող են լինել չափից դուրս: