Որո՞նք են կանանց և տղամարդկանց միջև տարբերությունները

Կանանց և տղամարդկանց միջև տարբերություններն ավելի շատ են, քան մեզ թվում է: Ստորև ներկայացված են ակնհայտ տարբերություններից մի քանիսը:
Եթե Դուք իգական սեռի ներկայացուցիչ եք, ապա շտապեմ Ձեզ ուրախացնել՝ կինն ավելի լավ հոտառությամբ է ծնվում, քան տղամարդը, և կյանքի ընթացքում էլ պահպանում է այդ հոտառությունը:
Ճիշտ է, ուժեղ սեռի մոտ լսողական և հոտառության զգայարաններն ի տարբերոըթյուն կանանց այնքան էլ լավ զարգացած չեն, սակայն տղամարդիկ ավելի հեշտությամբ կարող են մանր տառերը կարդալ: Երևի հենց սա է պատճառը, որ վերջիններս զուգընկերոջն աչքերով են ընտրում: Իսկ այն ասեկոսեն, ըստ որի կանայք շատախոս են, լիովին համապատասպխանում է իրականությանը: Կինն օրական արտաբերում է 7000 բառ, այն ինչ տղամարդը ընդամենը՝ 2000 բառ:
Եվ վերջում, ևս մեկ հետաքրքիր փաստ:
Տղամարդիկ ունեն այնպիսի հատկություն, որը կցանկանար ունենալ կանանց մեծամասնությունը: Տղամարդն ավելի հեշտությամբ է կալորիաներն այրում: Պատճառը հետևյալն է. կինն օրական այրում է միջինը 50 կալորիա: Վերարտադրողականության գլխավոր դերակատարումը ստանձնած կնոջը ավելի շատ ճարպային զանգված է հարկավոր: Այս պատճառով կնոջ մարմինը ճարպից այդքան հեշտությամբ չի հրաժարվում, ինչպես տղամարդու մարմինը:


Նյութը՝ Լուիս Մարիայի/Citylife.am/