Ձեր այսօրվա աստղագուշակը. 28.03

Խոյ ( 21.03-20.04)

Ափսոս է, իհարկե, փչացնել այդպիսի տանիքը, ավելի լավ է այն ամրացնել մեխերով կամ, վատագույն դեպքում, կապել: Այսօր այն կորցնելու վտանգը շատ մեծ է: (Միթե՞ սիրահարվելու եք):

Ցուլ (21.04-21.05)

Կգրավեք այսօր բարձունք որպես հաղթող, կխրվեք գործերի մեջ, թե սխալներ կգործեք` օրվա արդյունքները երկար ժամանակ ազդեցություն կթողնեն Ձեր կյանքի վրա: Այնպես որ` ավելի լավ է առաջինն ընտրել։

Երկվորյակ (22.05-22.06)

Այսօր Ձեր ուշադրությանը կարժանանան բոլորը` սկսած մերձավոր բարեկամներից մինչև պատահական ծանոթները: Ինչ-որ մեկին ստիպված կլինեք մերժել. աշխատեք դա անել քաղաքավարի:

Խեցգետին (23.06-23.07)

Ուշադիր եղեք, թե ինչ կասեն Ձեզ այսօր, բայց չսահմանափակվեք միայն արտաբերված խոսքերի բովանդակությամբ: Շատ բան այսօր պետք է հասկանաք ձայնի ելևէջներից ու զրուցակցի շարժումներից:

Առյուծ (24.07-24.08)

Այսօր թե Դուք, թե Ձեր տրամադրությունն ու ծրագրերը բավականին զգայուն կլինեն: Խուսափեք ծանր թեմաներից և առարկաներից:

Կույս ( 25.08-23.09)

Այս օրը Ձեզ բավարարվածություն կպարգևի կատարած գործերից: Եթե մի միտք հղանաք, ապա աշխատեք այն ընդլայնել և ոչ մի դեպքում չմոռանալ` պետք կգա:

Կշեռք ( 24.09-23.10)

Այսօր Դուք ինքներդ չեք կարող հասկանալ Ձեր գործողությունների շարժառիթներն այնքան ժամանակ, քանի դեռ չեք փորձել դրանք բացատրել մեկ ուրիշին: Արժե փնտրել զրուցակցի, չարժե ամբողջ օրը մտատանջվել այն մտքի շուրջ, թե. «իսկ ի՞նչ եմ ես անում»:

Կարիճ (24.10-22.11)

Այսօր նման կլինեք փահլևանի, ով հավասարակշռություն է պահում անդունդի վրա և, որ շատ հետաքրքիր է, դրանից հաճույք է ստանում: Միանգամից խուճապի մի մատնվեք, Դուք հո ջարդուխուրդ չե՞ք լինի, բայց փոխարենը` կարժանանաք համընդհանուր ուշադրության:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

Այսօր Ձեզ կտանջի հեռավոր ճանապարհորդություն կատարելու ծարավը: Ավաղ, այդ ծարավը բավարարելու համար առաջիկայում ոչ մի հեռանկար չկա: Ճանապարհորդեք մտքով, չէ՞ որ դրա համար սահմանափակումներ չկան:

Այծեղջուր (23.12-20.01)

Այսօր Ձեր մտքերը մի փոքր խառնաշփոթ կլինեն, զգացմունքները` բզկտված, տրամադրությունը` փոփոխված: Այդպիսի իրավիճակն իր հմայքն ունի, բայց այն հաստատուն դարձնելու կարիք չկա:

Ջրհոս (21.01-19.02)

Իսկ Դուք գտե՞լ եք Ձեր տեղն արևի տակ: Գտել եք, բայց այն արդեն զբաղվա՞ծ է: Վռնդեք ինքնակոչին, ով նստել է ճակատագրով Ձեզ բաժին ընկած աթոռին:

Ձուկ (20.02-20.03)

Այսօր Ձեր ամենալավ ընկերը կլինեք Դուք` ինքներդ: Աշխատեք չբարկացնել Ձեզ, չգրգռել առանց դրա անհրաժեշտության և չնեղացնել: