Ձեր այսօրվա աստղագուշակը. 27.03

Խոյ ( 21.03-20.04)

Ձեր բազմաթիվ տաղանդներն իզուր կորչում են: Անհրաժեշտ է կիրառություն գտնել դրանցից գոնե մի մասի համար: Այսօր շատ հարմար օր է այդպիսի գործով զբաղվելու համար:

Ցուլ (21.04-21.05)

Որոշ մարդկանց համար արտահայտվելու պահանջն ավելի ուժեղ է, քան ուշադիր ունկնդիր ունենալու անհրաժեշտությունը: Այսօր Ձեզ սպասում է երկար և ձանձրացնող նման մի խոսակցություն, ընդ որում՝ Ձեզ թույլ չեն տա գեթ մեկ խոսք արտաբերել: Եվ մի փորձեք դրա դեմ պայքարել, միակ բանը, որ Ձեզնից պահանջվում է՝ զրուցակցին լսելուց չհորանջելն է:

Երկվորյակ (22.05-22.06)

Ընկերները, հարևանները, բարեկամներն այսօր զարմանք կապրեն: Դուք կհրաժարվեք նախկին դերից, կվերացնեք դրսի համար նախատեսված հերթապահ ժպիտը և կփորձեք վերագտնել Ձեր Ես-ը: Ի դեպ, դրանից Դուք չեք տուժի, այլ ավելի գրավիչ կդառնաք:

Խեցգետին (23.06-23.07)

Խուսափեք հանպատրաստի գործողություններից, դրանք Ձեզ բացի տհաճություններից, ոչինչ չեն տա: Ավելի լավ է Ձեզ համարեն անվճռական, քան հիմար:

Առյուծ (24.07-24.08)

Այս օրը կախված կլինի նրանից, թե ինչպես այն կսկսեք, կկարողանա՞ք որսալ գործողությունների ճիտ ուղղությունը: Թույլ մի տվեք, որ Ձեզ շտապեցնեն, այն կհանգեցնի լիակատար անգործունեության:

Կույս ( 25.08-23.09)

Այսօր երկնակամարում կարող են ամպեր հայտնվել, այդուհանդերձ, դրանք Ձեզ չպետք է հասնեն: Կբավարարվեն նրանով, որ մի փոքր կնյարդայնացնեն ու կչքվեն:

Կշեռք ( 24.09-23.10)

Չարժե բոլոր պարագաներում համեստություն դրսևորել: Շրջապատին թույլ տվեք Ձեր մասին ձոներ հյուսեն և գովերգեն: Թող զվարճանան, եթե այդքան ցանկանում են: Ի վերջո՝ Ձեզ համար էլ հաճելի կլինի:

Կարիճ (24.10-22.11)

Այսօր ավելի լավ է նվազագույնի հասցնեք Ձեր շփումները ցանկացած մեկի հետ: Դա հատկապես վերաբերում է հարազատներին: Հակառակ դեպքում մեծ է հավանականությունը, որ դուք կվիճեք:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

Այսօր լավ է զբաղվեք սեփական խնդիրներով, ուրիշների հարցերը հետաձգեք մեկ այլ ժամանակի: Նախևառաջ՝ անհրաժեշտը, ապա միայն հավելյալը: Բոլորը միասին չեք հասցնի:

Այծեղջուր (23.12-20.01)

Այսօր հոգեկան բավարարվածություն ստանալու համար Ձեզ անհրաժեշտ կլինի բանավեճի պես մի բան: Աշխատեք, այնուամենայնիվ, Ձեր ցանկությունները չիրականացնել:

Ջրհոս (21.01-19.02)

Այնտեղ, որտեղ թագավորում են զգացմունքները, բանականությունն անելիք չունի: Ինչ-որ մեկի հանպատրաստի որոշումները էականորեն կարող են ազդել Ձեր ծրագրերի վրա: Ուշադիր եղեք, երբ ընտրելու կլինենեք Ձեր վստահելի մարդուն:

Ձուկ (20.02-20.03)

Այսօր ցանեք խելամտություն, բարություն, հավերժություն: Դրանցով, իհարկե, լավ է զբաղվել ամեն օր, սակայն վտանգ կա սպառվելու: