Ձեր այսօրվա աստղագուշակը. 25.03

Խոյ ( 21.03-20.04)

Այսօր Ձեզ ամենուր կուղեկցի երաժշտությունը, սովորական օր չէ, ուղղակի`երգ: Այդ կերպ` երաժշտության ուղեկցությամբ էլ Դուք կդիմավորեք երեկոն:

Ցուլ (21.04-21.05)

Այսօր Դուք լիովին տրամադրված կլինեք: Շրջապատողներն անհամբերությամբ և շունչները պահած կսպասեն Ձեր յուրաքանչյուր քայլին: Կարող եք ներդնել Ձեր բոլոր ջանքերը` այժմ ամեն ինչ հաջող կընթանա:

Երկվորյակ (22.05-22.06)

Մասնակցություն կունենաք Դուք դրանց, թե ոչ, սակայն իրադարձությունները կտրուկ կփոխեն իրենց արագությունն ու ուղղությունը: Պարզ և հասկանալի արդյունք ստանալու համար հարկ կլինի մի շարք ոչ պարզագույն գործողություններ կատարել:

Խեցգետին (23.06-23.07)

Ժամանակն է քաղելու երբեմնի ցանածի արդյունքները, այնպես որ կարգի բերեք հնձիչ մեքենան: Միաժամանակ մի մոռացեք, որ աշխատանքը գայլ կոչված վայրի կենդանին չէ և Ձեզնից ոչ մի տեղ չի փախչի։

Առյուծ (24.07-24.08)

Այս օրը հաջողակ կլինի ամենատարբեր հանդիպումների և զրույցների համար`սկսած հաճելի ընկերական խոսակցություններից ու բամբասանքից մինչև գործարար բանակցությունները:

Կույս ( 25.08-23.09)

Այսօր Ձեզ կարող են հիշեցնել մի շփման մասին, որը ժամանակին ինքներդ եք նախաձեռնել: Թերևս արժե այն վերականգնել, եթե անգամ այդ գաղափարն առաջին հայացքից Ձեզ չի ոգևորում:

Կարիճ (24.10-22.11)

Այսօր Դուք կլինեք այն մարդկանց ուշադրության կենտրոնում, որոնք ամեն օր շրջապատելով Ձեզ, միշտ չէ, որ նկատում են: Հետաքրքիր է իմանալ, ինչո՞վ է դա պայմանավորված:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

Այսօր Ձեզ ավելի հարմարավետ կզգաք ունայնությունից հեռու: Այսօր կկարողանաք հանգիստ նստել և մի լավ մտածել` հաշվի առնելով բոլոր մանրուքները, որոնք շտապող մարդիկ հաճախ անտեսում են:

Այծեղջուր (23.12-20.01)

Այսօր մարդիկ թող Ձեզ ընդունեն այնպիսին, ինչպիսին կաք, և ավելի վատ նրանց համար, եթե նրանք դա անել չեն ցանկանում: Մի փորձեք Ձեր մեջ փոխել որևէ բան միայն նրա համար, որ բնավորության այդ գիծն ինչ-որ մեկին չի բավարարում:

Ջրհոս (21.01-19.02)

Ձեր հերոսական ջանքերի արդյունքներն այսօր ակնառու կլինեն ավելին, քան երբևէ: Բացի այդ, Դուք հնարավորություն կունենաք դրանք խորացնել ու ամրացնել, եթե, իհարկե, դրա կարիքը կա:

Ձուկ (20.02-20.03)

Այսօր դրամական հարցերն այնքան հեշտորեն լուծում կստանան, որ դրանք կթվան շատ աննշան: Այդուհանդերձ, դրանք իրականում այդպիսին չեն և անտեսել ոչ մի դեպքում չի կարելի: