Ոչ բոլորն են ճանաչում մեր հայրենակից չեմպիոնուհի Կարինե Գևորգյանին, ով արժանացել է բազմաթիվ մրցանակների և ներկայացնելով Հայաստանը, զբաղեցրել լավագույն մրցանակները: Չեմպիոնուհի Կարինե Գևորգյանը (կեղծանունը «princess»՝ արքայադուստր) ծնվել է 1989 թ սեպտեմբերի 3-ին: Մանկուց զբաղվել է ձյուդոյով, սամբայով և բոքսով: Կարինեն սիրողական բազմաթիվ մրցումների հաղթող է: 3 տարի է ինչ զբաղվում է պրոֆեսիոնալ MMA («մարտ առանց կանոների») մարզաձևով: Արժանացել է OFS վարկածով չեմպիոնուհի, ArmFs վարկածով չեմպիոնուհի, ինչպես նաև արժանացել է Mix Fight վարկածով չեմպիոնուհի տիտղոսների:
-Սպորտն ինձ համար ապրելակերպ է, իմ աշխատանքը ,- նշել է չեմպիոնուհին:
Չեմպիոնուհին աշխատում է որպես MMA («մարտ առանց կանոների») մարզիչ: Չեմպիոնուհին ասել է, որ նպատակ ունի ամեն գնով հասնելու UFS գոտուն :Կարինեն այժմ մարզվում է Աշոտ Պետրոսյանի մոտ, kick boxing Գևորգ Մալյանի և Ռազմիկ Գուլինյանի մոտ: Մենեջերն է մեր հայրենակից Վարդան Մնացականյանը : «Shar Boxing» իսպանական բրենդ է, որը աջակցում է սպորտային հագուստով :Հայաստանում ևս կան հովանավորներ:Նրանցից է Շենգավիթ համայքի պատասխանատու Արմեն Սարգսյանը: Կարինեն և իր մարզական խումբը նոր են վերադարձել Իսպանյայից, որտեղ կայացել էր «Mix Fight» կազմակերպության մրցաշարը, որը հաղթեց Հայաստանը՝ ներկայացնելով չորս մարզիկ:
-Իմ կյանքի մեծ մասը նվիրել եմ սպորտին, որի համար շնորհակալ եմ իմ ծնողներին, բոլոր այն մարդկանց բարի և չար, որ իմ կողքին են եղել և իրենց բացասական և դրական լիցքերով օգնել են, որ միշտ առաջ գնամ և երբեք չհանձնվեմ, – ասել է չեմպիոնուհին և վերջում ավելացրել իր կարգախոսը. «Հաղթանակի հաղթանակը ինքդ քեզ հաղթելն է»:
Նյութը՝ Մաշա Թուրվանդյանի/Citylife.am/