Citylife.am-ի զրուցակիցն է ռեփեր Արշոն:
Citylife.am- Ե՞րբ և ինչու՞ ընտրեցիք երաժշտական հենց այս ոճը՝ ռեփը:
Արշո– Փոքր տարիքից սիրել եմ այս ոճը, միշտ ինձ հետաքրքիր է եղել ռեփը, շատ եմ լսել: Հետո որոշեցի ինքս փորձել: Տասնչորս տարեկանից սկսեցի կարդալ, բայց գործերս հանրությանս ներկայացրեցի տասնհինգ տարեկանից:
Citylife.am– Ըստ ձեզ երաժշտական այս ժանրը ինչու՞ չեն սիրում մեծահասակները:
Արշո– Մեծահասակների մոտ կարծիք է ձևավորվել, որ ռեփը, դա արագ-արագ ասված անբարո բառերի շարք է: Դրա համար էլ չեն ընկալում այն: Ժամանակի ընթացքում կուղղվի այդ ամենը:
Citylife.am– Պատկերացրեք ձեզ 60 տարեկան հասակում: Կշարունակե՞ք ռեփ կարդալ:
Արշո– 60 տարեկան հասակում ոչ, բայց 40 տարեկանում շատ հավանական է:
Citylife.am– Ի՞նչ եք պատասխանում, երբ հարցնում են «Ի՞նչ կա, չկա»:
Արշո– Ինչ կա, չկային պատասխանում եմ կախված ժամանակից և նրանից, թե ինչ կա, չկա:
Cityife.am– Արդյո՞ք ռեփը հասանելի է բոլորին:
Արշո– Հասանելի է բոլորին, բայց ոչ բոլորին է ընկալելի:
Citylife.am– Ո՞ր իրադարձությունը ձեր կյանքում հանգեցրեց ռեփին:
Արշո– Դեպի ռեփը ինձ հանգեցրեց իմ նպատակին, իմ ձգտմանը, իմ խոսքը բոլորին ասելու և հասկացնելու ցանկությունը:
Citylife.am– Հիմա երբ լսում եք ձեր առաջին գործերը, ի՞նչ կարծիք ունեք. շատ բան կշտկեիք:
Արշո– Առաջին գործերս լսելուց հետո, իհարկե, շտկելու շատ բաներ կան, բայց դա էլ մի փուլ էր, որը անցել եմ: Եթե ամեն ինչ իդիալական լիներ, այժմ ես այսպիսի ահռելի աճ չէի ունենա:
Citylife.am– Ձեր կարծիքով ինչպե՞ս է ընկալում և ընդունում ռեփը հայ երիտասարդությունը:
Արշո– Հայ երիտասարդությունը սիրում և ընդունում է ռեփը, և ես շատ ուրախ եմ այդ փաստի համար: Նույնիսկ այնքան, որ ամեն երկրորդը, երորդը ինքն է փորձում կարդալ:Citlife.am– Արշո՛, ձեր և Լիլույի դուետը շատ սիրվեց հանդիսատեսի կողմից: Ինչպե՞ս ստեղծվեց միտքը և ու՞մ կողմից:
Արշո– Լիլույի հետ որոշեցինք և արեցինք, իսկ եթե ցանականում ենք հզոր բան ստանալ, ապա ստանում ենք:
Citylife.am– Առաջիկայում ի՞նչ նորություններ ունեք:
Արշո– Առաջիկայում նոր տեսահոլովակներ, բայց ավելի բարձր մակարդակով համագործակցություններ ռուս ռեփերների հետ և… այլ փակագծեր չբացեմ:
Հարցազրույցը՝ Մաշա Թուրվանդյանի/Citylife.am/