
Խոյ ( 21.03-20.04)
Ինչ-որ մեկը կփորձի Ձեզ ներքաշել վեճի մեջ, որին Դուք անգամ փոքր առնչություն չունեք: Ընդդիմացեք ամբողջ ուժով, քանի որ այդ միջամտությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի:
Ցուլ (21.04-21.05)
Այսօր հաջողությունը կուղեկցի Ձեզ, բայց միայն այն դեպքում, եթե Դուք որոշակի ջանքեր գործադրեք: Ճակատագրից չարդարացված նվերներ ակնկալել պետք չէ:
Երկվորյակ (22.05-22.06)
Այսօր Ձեզ կարող են փոքր – ինչ հոգնեցնել Ձեր իսկ սեփական մտքերը: Դրանք պարզապես խլացուցիչ կլինեն: Դրանից ազատվելու լավագույն ուղին, իհարկե, եթե ցանկանում եք, ընկերոջ, ազգականի կամ ծանոթների խնդիրներով զբաղվելն է:
Խեցգետին (23.06-23.07)
Այսօր Դուք շատ ոգևորված կլինեք, սական միաժամանակ`անուշադիր: Ձեր շարժումները կարող են բավականին անհամաչափ լինել, այնպես որ խուսափեք փխրուն առարկներից:
Առյուծ (24.07-24.08)
Այսօր կատարյալ է արդյունավետ եւ բարոյական բավարարություն պատճառող գործունեության համար: Ձեր ընտանիքին նախօրոք զգուշացրեք, որ այսօր հավանաբար կուշանաք:
Կույս ( 25.08-23.09)
Կողքից հայցքը պարզ պատկերը կարող է ներկայացնել որպես բարդ երկրաչափական մարմին: Դա թերևս, վատ չէ, քանի որ կողքից հայացքը բավականին քիչ է կյանքին լուրջ նայելու համար:
Կշեռք ( 24.09-23.10)
Այսօր բավականին ազատ ժամանակ կունենաք, բայց գաղափարներ, թե ինչպես այն անցկացնել՝ դժվարությամբ կգտնեք: Օտար մարդկանց խորհուրդները լսելով, պատրաստ եղեք աննախադեպ անակնկալների:
Կարիճ (24.10-22.11)
Այս օրը ֆինասական տեսակետից հաջող կլինի: Դուք կարող եք մեկ-երկու հարց լուծել, և անգամ, հնարավոր է, մտածեք կյանքի կոչել Ձեր երբեմնի երազանքը:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Այսօր դուք չափազանց համոզիչ կլինեք եւ կկարողանաք մարդկաց ոգևորել ցանկացած նախաձեռնության համար: Մնում է հուսալ, որ Ձեր մտադրությունները միայն բարի կլինեն:
Այծեղջուր (23.12-20.01)
Փոքրիկ խառնաշփոթը հավակնում է դառնալ զանգվածային: Ավելի լավ է պատրաստ լինել այն կանխարգելելուն: Այդուհանդերձ, ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է:
Ջրհոս (21.01-19.02)
Այսօր ոչինչ չի խոչընդոտի Ձեր ուղին: Եթե Դուք ինքներդ կանգ չառնեք, կարող եք չափազանց հեռու գնալ: Ապաշխարել կկարողանաք բավականին երկար ժամանակ անց:
Ձուկ (20.02-20.03)
Այսօր Դուք ստիպված գործ կունենաք ինչ-որ անհասկացողի հետ: Եվ առավել տհաճն այն է, որ ստիպված պետք է ջանասիրաբար ժպտաք եւ ամեն կերպ ցույց տաք, թե հիացած եք նրա մտավոր կարողությաններով: