
Խոյ ( 21.03-20.04)
Այսօր դուք լիցքավորված կլինեք ավելի շատ էներգիայով, քան դրա կարիքն ունեք: Աշխատեք այն չօգտագործել ի վնաս սեփական առողջության:
Ցուլ (21.04-21.05)
Այսօր հաջողակ և, նույնիսկ, հաճելի կլինեն շփումներն Առյուծների, Երկվորյակների եւ Ջրհոսների հետ: Կենդանակերպի մյուս նշանների ներկայացուցիչների հետ ավելի լավ է առնչություն չունենաք՝ դրանից ոչ մի լավ բան չի սպասվում:
Երկվորյակ (22.05-22.06)
Այսօր մարդիկ վատ են տրամադրված Ձեր նկատմամբ, ինչ – որ բանով շատ զբաղված կլինեն, եւ հերթը Ձեզ չի հասնի: Դուք կարող եք որսալ ճիշտ պահը եւ գործել առանց միջամտության:
Խեցգետին (23.06-23.07)
Այսօր Ձեր վիճակը պետք է բարելավվի, եթե, իհարկե, դա արդեն տեղի չի ունեցել: Ուժերը կբազմապատկվեն, մի քանի հարցեր կվերանան իրենք-իրենց: Ժամանակն է սկսել ցանկացած գործ, որի հաջողութանը Դուք հավատում եք:
Առյուծ (24.07-24.08)
Որքան ավելի շատ կրկնեք ինչ-որ բան, այնքան ավելի հասկանալի ու հարազատ կհնչի այն: Օգտագործեք այդ եղանակը, եւ Դուք Ձեր ուզածին կհասնեք հենց այսօր:
Կույս ( 25.08-23.09)
Դուք գիտակցում եք փոխության անհրաժեշտությունը, բայց ամեն կերպ փորձում եք չգնալ արմատական քայլերի: Դե ինչ, փորձեք փոխել քայլ առ քայլ, կարճ հատվածներով:
Կշեռք ( 24.09-23.10)
Այս օրը կլինի հեշտ և հաճելի: Առաջարկվող գործողություններն են՝ զբոսանքը, երեկոյան հանդիսությունները և այլն, և այլն: Պատասխանատու որոշումներ կայացնել պետք չէ, թեև անհրաժեշտությունը հազիվ թե լինի:
Կարիճ (24.10-22.11)
Ոչ բոլորն է դուր գալիս Ձեր վարքագիծը: Եթե ցանկանում եք շարունակել նույն ոգով, ապա պետք է հաշտվեք արտաքսման հեռանկարի հետ:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Այսօր Դուք բարձր և, ամենակարևորը, ըստ արժանվույն գնահատված կլինեք շրջապատի կողմից: Ընդ որում՝ նկատի կառնվեն թե արտաքին չափանիշները, թե Ձեր ներաշխարհի հարստությունն ու բազմազանությունը:
Այծեղջուր (23.12-20.01)
Չափազանց օբյեկտիվ մոտեցումն այսօր կարող է կաթվածահար անել Ձեզ: Մի փոքր շողոքորթության կարիք կզգաք, և վստահության՝ որ ամեն ինչ լավ կկատարեք: Եթե չկա մեկը, ումից կարող եք դա լսել, ապա զբաղվեք ինքնաներշնչմամբ:
Ջրհոս (21.01-19.02)
Այնտեղ, որտեղ թագավորում են զգացմունքները, բանականությունն անելիք չունի: Ինչ-որ մեկի հանպատրաստի որոշումները էականորեն կարող են ազդել Ձեր ծրագրերի վրա: Ուշադիր եղեք, երբ ընտրելու կլինենեք Ձեր վստահելի մարդուն:
Ձուկ (20.02-20.03)
Գործողություններն այսօր իրենք-իրենց խոսում են, այսօր դրանք խոսքերով մեկնաբանման կարիք չունեն: Առավել ևս, որ հռետորական արվեստն այժմ Ձեզ դժվար է տրվում: