
Խոյ ( 21.03-20.04)
Այսօր Ձեր խոսքերին և գործողություններին հետևեք հատուկ ուշադրությամբ, քանի որ դրանց հետևանքները կարող են վատ անդրադառնալ Ձեր հեղինակության վրա։
Ցուլ (21.04-21.05)
Այսօր Դուք լրջորեն կմտածեք աշխատանքը փոխելու մասին: Եթե անգամ բավարարված չեք աշխատանքի վայրից, ծառայողական դիրքից, աշխատավարձից` շտապելու հարկ չկա: Ձեր հնարավորություններն իրատեսորեն գնահատեք:
Երկվորյակ (22.05-22.06)
Այսօր կարող է սկսել անհաջողությունների հերթական փուլը: Այդուհանդերձ, Դուք ունակ եք դրա տևողությունը հասցնել նվազագույնի: Մի փոքր մտավոր ջանք, և արդեն երեկոյան ամեն ինչ կարգին կլինի:
Խեցգետին (23.06-23.07)
Այսօր Ձեզ կշրջապատեն դիմակներ: Ստիպված կլինեք ոչ քիչ ջանքեր գործադրել, որպեսզի տեսնեք դրանց տակ թաքնված դեմքերը, սակայն դա արժե անել:
Առյուծ (24.07-24.08)
Այսօր ճիշտ ժամանակն է, որպեսզի ինչ-որ մեկը հասկանա, թե ինչ գանձ եք Դուք: Փայլեցրեք Ձեր արժանիքները, և դա անպայման տեղի կունենա:
Կույս ( 25.08-23.09)
Ձեր զգացմունքներն այսօր կլինեն Ձեր թիվ մեկ թշնամին: Ոչ մի դեպքում դրանց թույլ մի տվեք տիրապետեն Ձեզ: Այժմ ողջ օրը ստիպված կլինեք Ձեզ ասել «hանգիստ” և խորը շնչել, թեև դա վնասակար է:
Կշեռք ( 24.09-23.10)
Այսօր Դուք կլինեք այն ժայռը, որը կանգուն է մնում անգամ ամենաուժեղ փոթորիկի դեպքում: Ձեզ կդիմեն օգնության, աջակցության, պարզապես` Ձեր ուշադրությանն արժանանալու համար: Ձեզ հեռու մի պահեք այդ մարդկանցից:
Կարիճ (24.10-22.11)
Այսօր Ձեր կյանքի սովորական ընթացքը կխաթարվի աննշան թվացող ինչ-որ բանի ներխուժմամբ: Աշխատեք լինել առավելագույնս հանգիստ, այդ իրադարձությունն այլ հետևահնքներ չի ունենա, բացի Ձեր տրամադրությունը փչացնելը:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Այսօր կարիք չկա ցուցադրել Ձեր գործողությունների այս կամ այն պատճառը: Ինչ-որ մեկին այն կարող է դուր չգալ:
Այծեղջուր (23.12-20.01)
Սա վերջին օրն է պասիվ և անիմաստ գործունեության շրջանից առաջ: Օգտագործեք այն առավելագույն արդյունավետությամբ:
Ջրհոս (21.01-19.02)
Այսօր մեծ է հավանականությունը, որ ծանոթների կհանդիպեք ամենաանհավանական վայրերում: Դա կարող է հանգեցնել ամենատարբեր, այդ թվում` ոչ այնքան հաճելի իրավիճակների:
Ձուկ (20.02-20.03)
Հնարավոր է` այս օրը Ձեզ թվա կյանքի ամենավատ օրը: Մի տխրեք, եթե դա իսկապես այդպես լինի, քանի որ ապագայում Ձեզ սպասում է բացարձակ անամպ կյանք