Հետաքրքիր փաստեր շոկոլադի մասին

Իսպանացիներն առաջինն էին, ովքեր տաքացրեցին կակաոն և քաղցրացրեցին այն: Կենտրոնկան Ամերիկայում շաքար չկար, իսկ իսպանացիները պարզապես շաքար ավելացրեցին: Կակաոյին ավելացրեցին ոչ միայն ջուր այլ նաև կաթ: նրանք կակաոն վերածեցին մի ըմպելիքի, որը այսօր մեզ հայտնի է որպես տաք շոկոլադ: Այն եվոպայում տարածվեց շատ արագ մի քանի տարում, և քանի դար շարունակ դարձավ ընտրյալ խավի ըմպելիք: Լոնդոնում առաջին շոկոլադե խանութը բացվել է 1657թ. այն շատ մեծ համբավ ուներ թեև էժան չէր: Մինչև տեխնիկական մեքենաների հեղափոխությունը` մինչ շոգեմեքենաների և ջրամեքենաների հայտնվելը շոկոլադը հասանելի էր միայն նրանց ովքեր չգիտեին ինչպես մսխել իրենց փողերը: Պատկերացրեք մինչև 1600-ական թվականներին եթե դուք ցանկանաիք գնել մեկ գավաթ շոկոլադ պետկ է վճարեիք մի գումար,որը հավասար էր բանվորի մեկ օրվա աշխատավարձին:
Միայն 19-րդ դարի 40-ական թվականներին հայտնվեց այն,որը նման էր ժամանակակից շոկոլադե սալիկի: Իր երեք հազարամյա ողջ պատմության մեջ շոկոլադն ընդհամենը մոտ մեկ ու կես դար է ինչ մեզ ներկայանում է ծանոթու հարազատ տեսքով,իսկ ով է այն հերոսը ում շնորհիվ շոկոլադը մատչելի դարձավ մեզ բոլորիս` Միլթոն Հերշին երազկոտ հրուշակագործը:Նա երազում էր շոկոլադը հասանելի դարձնել զանգվածներին, ուզում էր այնպես անել,որ շոկոլադը հասանելի լիներ բառացիորեն բոլորին յուրաքանչյուրին ով իր գրպանում կունենար 5 սենտ մանրադրամ:1893 թ. Չիկագոյում կայացած համաշխարհային տոնավաճառում Հերշին տեսավ շոկոլադ սարքող եվրոպական մեքենաներ,նա այդ տեխնոլոգիային ավելացրեց հրուշակագործի իր փորձը և դարձավ շոկոլադե առաջին մասայական արտադրողը:Ովքեր փորձեցին շոկոլադը անվերադարձ սիրեցին այն: Շոկոլադե աշխարհը մենք բաժանում ենք 3 հիմնական կատեգորյանների:Սկսենք կոնֆետներից:Կոնֆետներում ոչ մի վատ բան չկա,շուկայում այդ արտադրանքը մեծ պահանջարկ ունի: Այ ցուպիկաձև շոկոլադը կախված արտադրանքից կարող է պարունակել 10-ից 15-% կակաո դա շատ չէ,ԱՄՆ-ի միջին վիճակագրական շոկոլադը պարունակում է 15-% կակաո,իսկ միջին վիճակագրական մուգ շոկոլադը 40-% կակաո, այնուհետև գալիս է լավ շոկոլադ:Այս կարգի շոկոլադն շա~տ համեղ է այն իսկական շոկոլադի համ ունի և ավելի մուգ է,որի կակաոյի պարունակությունը հասնում է 50-ից 60%-ի: Երրորդ կատեգորիան դա բարձրակարգ շոկոլադն է: Բարձակարգ շոկոլադը պետկ է բաղկացած լինի 4 կամ 5 բաղադրիչներից:Կարող է լինել կակաոյի նյութ,կակաոյի հյութ,շաքար և վանիլ: Այսպիսուվ կոնֆետային,լավ և բարձրակարգ,լավ է քիչ, բայց որակով: Տոկոսներն օգտագորձվում են որպիսի նկարագրեն սալիկը,այն ոչ թե տարբերեն ոչ թե դառը,կաթնային կամ սպիտակ այլ 70,60,40 տոկոսանոց:Որքան ավելի բարձր է տոկոսային բաղադրությունը այնքան շոկոլադն ավելի լավն է:

Շոկոլադի օգտակարությունները

1.Շոկոլադը բարձրացնում է տրամադրությունը՝ ուղեղում սերոտոնինի քանակի մեծացման հետևանքով: Հետազոտությունները շոկոլադի աֆրոդիզիակությունը (բնական նյութ, որը խթանում է սեռական հակումներն ու սեռական ակտիվությունը) ապացուցելու համար դեռևս շարունակվում են:

2. Շոկոլադը տղամարդկանց մոտ նվազեցնում է սրտամկանային ինֆարկտի վտանգը: Շոկոլադի դրական էֆեկտի մասին արդեն խոսվեց վերևում, բայց հենց այս եզրակացության են եկել գիտնականները, որոնք 10 տարի անընդմեջ հետազոտել են տղամարդկանց, որոնք շաբաթական ուտում էին 63 գրամ շոկոլադ:

3. Շոկոլադը օգտակար է սրտի համար: Այն մարդկանց մոտ, որոնք պարբերաբար շոկոլադ են օգտագործում, սրտային հիվանդությունների հավանականությունը կրճատվում է 37%:

4. Շոկոլադը բթացնում է սովի զգացումը: Բավական է ուտել 10 գրամ սև շոկոլադ, որպեսզի սովը անցնի:5.Շոկոլադի սիրահարները ավելի երկար են ապրում: Դա ապացուցելու հետազոտությունները շարունակվել են 60 տարի: Պարբերաբար շոկալադի օգտագործումը երկարեցնում է կյանքը մեկ տարով:

6. Իտալացի գիտնականները ապացուցել են, որ մարդիկ, որոնք մեծ քանակով շոկոլադ են ուտում՝ ծերության ժամանակ ավելի քիչ են տառապում մտագարությամբ:

7.Շոկոլադի ոչ մեծ չափաբաժնի օգտագործումից հետո, մարդիկ ավելի լավ են կարողանում լուծել մաթեմատիկական խնդիրներ: Դա ապացուցել են Մեծ Բրիտանիայի գիտնականները: Շատերը պնդում են, որ մի քանի կտոր շոկոլադից հետո, նրանք ավելի լավ են սկսում մտածել:

8. Գիտնականները ապացուցել են, որ մեկ գավաթ տաք շոկոլադը մեղմացնում է կոկորդի ցավը և մեղմում հազի ռեֆլեկսը:

9. Ըստ վիճակագրության, երկրներում, որտեղ ավելի շատ են օգտագործում շոկոլադ՝ ավելի շատ են Նոբելյան մրցանակները:

10.Յուրաքանչյուր տարի ավելի քան 7000 մլն ֆունտ շոկոլադե կոնֆետ են ուտում ամբողջ աշխարհում:

Նյութը՝ Մարիամ Սուքեյանի/Citylife.am/