Ինչի՞ համար է դաստակի կարմիր թելը

Կարմիր թելի ուժը հայտնի է շատ վաղուց: Մարդիկ հավատացել և մինչև հիմա էլ հավատում են հայացքների և բառերի ուժին: Իսկ ահա մարդկանց չար հայացքներից և մտքերից պաշտպանվելու համար էլ ստեղծվել են ամուլետները, թալիսմանները և պահապանները: Այսօր էլ չար ուժերից և հայացքներից պաշտպանվելու ամենատարածված միջոցը, որը կարելի է հանդիպել և հայտնի մարդկանց, և հասարակ մարդկանց ձեռքերին, դա կարմիր թելն է: Իսկ ահա ինչ է նշանակում այդ պահապանը և ինչպես այն ճիշտ օգտագործել գիտեն քչերը:
Պահապան կարմիր թելը :Այդ թալիսմանը պետք է կրել ձախ ձեռքին: Այն ձեզ կօգնի պաշտպանվել այլոց ուժեղ նախանձից և կազատի ձեզ մեղավոր մտքերից: Չպետք է մոռանալ, որ թելը պետք է լինի բնական բրդից և անպայման կարմիր: Ինչու՞ հենց կարմիր, որովհետև այն մարմնավորում է վտանգը իր բոլոր արտահայտչաձևերով: Բացի այդ հայտնի է, որ հենց կարմիր թելով է փաթաթված եղել Ռահիլի (աստվածաշնչյան նախամայր) գերեզմանը, որը գտնվում է Իսրայելում: Իսկ կաբբալիստների հավատի համաձայն, Ռայհիլը ամբողջ աշխարհի մայրն էր: Նա իրեն նվիրաբերել է մարդկությունը: Այդ պատճառով է, որ հավատացյալները ցանկանում են օրհնել կարմիր թել ամուլետը հենց Իսրաելում և հենց նախամոր գերեզմանին: Ինչպե՞ս կապել դաստակին կարմիր թելը Որպեսզի կարմիր թելը կատարի իրեն հասանելիքը, այն պետք է կապել որոշակի օրենքներով: պետք է գնել բրդյա նոր թել Կտրեք մի փոքր կտոր և այն կապելու ընթացում պետք է ասվի աղոթք.այն հատում է և կարելի է ասել տարբեր լեզուներով: Թելը պետք էկապի մոտ մարդ՝ ամուսին, մայր, քույր, ընկեր և այլն: Ոչ մի դեպքում այն չպետք է ինքնուրույն կապել, քանի որ այդ դեպքում այն չի ունենա այն ուժը , որով օժտված է :

Նյութը՝ Նազենի Գալստյանի/Citylife.am/