Խոյ ( 21.03-20.04)
Իրավիճակը, որում Դուք գտնվում եք, հղի է հանգամանքների կտրուկ փոփոխմամբ՝ դրանից բխող բոլոր տհաճ հետևանքներով: Պատրաստ եղեք փոփոխությունների:
Ցուլ (21.04-21.05)
Այսօր պարզապես եղեք ինքներդ Ձեզ նման: Ի վերջո՝ Դուք բացարձակ յուրահատուկ մարդ եք, նմանը պարզապես չկա: Որևէ կեցվածք պահպանելու անհրաժեշտության բացակայությունը պարզապես կավելացնի Ձեր հմայքը:
Երկվորյակ (22.05-22.06)
Զվարճանալ կարելի է նաև անվճար, հատկապես, եթե փողը հարկավոր է ավելի բովանդակալից նպատակների համար: Հաճույք ստացեք ընկերների հետ շփվելուց, սակայն որևէ մեկի ազդեցության տակ մի ընկեք:
Խեցգետին (23.06-23.07)
Ձեր զգացմունքերն այսօր մի փոքր ընկճված կլինեն: Այդուհանդերձ, որքան էլ տարօրինակ է, օրը բավականին արդյունավետ կլինի:
Առյուծ (24.07-24.08)
Այսօր Ձեզ հարկավոր են մեծ ծավալի ընկերական շփումներ: Առանց դրանց այժմ դժվար կլինի: Ձեզ կպատեն ամնենատարբեր տհաճ զգացողություններ՝ սկսած սովածությունից մինչև տիեզերական տխրությունը:
Կույս ( 25.08-23.09)
Այսօր վաղուց մոռացված մի խնդրի լուծում ի հայտ կգա ինքնըստինքյան՝ պատահականությամբ հայտնվելով Ձեր տեսադաշտում: Մի հապաղեք օգտվել դրանից. մեկ էլ ե՞րբ Ձեզ կտրվի գլխացավանքից ազատվելու նման հնարավորություն:
Կշեռք ( 24.09-23.10)
Այսօր սրությամբ աջակցության կարիք կզգաք: Դուք կարող եք հեշտությամբ ներգրավվել ցանկացած կոլեկտիվում և միանաք ցանկացած բնույթի գործունեության: Այդուհանդերձ՝ Ձեզ դժվար կլինի լինել ինչ-որ բանի նախաձեռնող:
Կարիճ (24.10-22.11)
Այսօր Լուսնի ազդեցության տակ կուժեղանա Ձեր ունակությունը տեսնելու այն, ինչն ուրշները չեն նկատում: Եթե մինչ այս ինչ-որ մի բան Ձեզ համար մնում էր հանելուկային, ապա այժմ Դուք, անշուշտ, կգտնեք պատասխանը:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Այսօր հարկ կլինի համբերատար լինել: Ավելի լավ է դա անել կամավոր, ցանկալի է՝ երգելով:
Այծեղջուր (23.12-20.01)
Այսօր Ձեզ չի օգնի տվյալ իրավիճակի համար հայտնի գործողությունների և ոչ մի հավաքածու: Ստիպված կլինեք հորինել ինչ-որ նոր բան:
Ջրհոս (21.01-19.02)
Այսօրվա ամենաբարդ խնդիրը կլինի անկողնուց վերկենալը: Հորանջելու դեմ պայքարի անհաջող փորձերը Ձեզ կնյարդայնացնեն, իսկ շրջապատին զվարճություն կպատճառեն: Այլ խնդիրներ այսօր չեք ունենա:
Ձուկ (20.02-20.03)
Այսօր Դուք կլինեք ճենապակյա սկահակի նման՝ բարակ, նուրբ և շատ փխրուն: Արժե խուսափել հակամարտությամբ հղի ցանկացած իրավիճակից: