Ըստ մաշկաբանների ամենօրյա ցնցուղը վնասում է մաշկը: Արդյո՞ք սա նշանակում է վերջ ամենօրյա ցնցուղին: Ւրականում, ոչ: Մաշկաբանների պնդմամաբ՝ ավելի կարևոր է ցնցուղ ընդունելու ձևը այլ ոչ հաճախությունը: Կարելի է օճառ օգտագործել մաշկի միայն այն հատվածներում, որտեղ անհրաժեշտ է, քանի որ մաշկը ճարպազերծելով օճառը չորացնում է այն: Լավ կլինի նաև զերծ մնալ շատ տաք ջրով և երկարատև ցնցուղներից: Ցնցուղից անմիջապես հետո մաշկը չորացրեք փափուկ սրբիչով, նուրբ շարժումներով, առանց շփելու և խոնավեցրեք:
Նյութը՝ Լուիս Մարիայի/Citylife.am/