
Իմաստուն կինը՝ երջանիկ կինն է: Պարզ գաղտնիքներ, որոնք կօգնեն ընտանիքում պահպանել հարմոնիան և փոխըմբռնումը:
1. Բարձրաձայնեք ցանկությունները Ձեր տղամարդը չի կարող ինքն իրեն գլխի ընկնել, որ Դուք նրանից սպասում եք որոշակի գործողություններ: Ինչպես նաև, նա ոչ միշտ կարող է հասկանալ, թե ինչո՞ւ եք Դուք նեղացել կամ ինչո՞ւ է Ձեր տրամադրությունը ընկել:
2. Մի ստիպեք Ձեր տղամարդուն սիրել Ձեր ընկերուհիներին Եթե նա չի ուզում Ձեր հետ թեյ խմել խոհանոցում՝ ավելի լավ: Առանձին ընկերներ՝ դա նույնպես լավ է, չէ՞ որ երբեմն օգտակար է ուրախ ժամանակ անցկացնել ընկերուհիների հետ: Իսկ ամուսնու ընկերների շրջապատում տխրել դեռ կհասցնեք:
3. Հաճախակի գրկախառնվեք Երբեմն մեկ գրկախառնությունը կարող է շատ ավելին ասել, քան բառերը: Առավել ևս, որ գրկախառնությունները ոչ միայն մտերմացնում են, այլ նաև տալիս հոգեկան հանգստություն և վստահություն, որ քեզ սիրում և հասկանում են:
4. Քնելուց առաջ, երբեք մի վիճեք Նախ և առաջ, որքան էլ որ հրաշալի անցած լինի օրը, կհիշվի հատկապես վերջաբանը: Եվ երկրորդ՝ այն ինչ երեկոյան թվում է ծանրակշիռ, առավոտյան կարող է պարզվել ուռճացված և ոչ իրական:
5. Մի հիշեք անցյալը Բոլորի մոտ, հարաբերություններում լինում են դժվարություններ: Եթե Ձեր տղամարդը մեղք է գործել, իսկ Դուք արդեն նրան ներել եք դրա համար, այլևս երբեք մի հիշացրեք նրան թե որքան սրիկա է նա և որքան մեծահոգի եք Դուք:
6. Համատեղ ժամանց Միշտ ժամանակ գտեք սիրելի մարդու համար։ Դա Ձեր երկուսին կպարգևի հաճելի և բարձր տրամադրություն։
7. Մի թաքցրեք Ձեր շնորհակալ լինելը Նա արել է այն, ինչ Դուք նրան խնդրե՞լ եք: Ի սրտե շնորհակալություն հայտնեք նրան և հաջորդ անգամ նա ավելի շատ բան կանի: Հաճախ ասացեք նրան. «շնորհակալություն» և արեք դա ամբողջ հոգով: Իրականում չէ՞ որ Դուք ունեք պատճառ նրան շնորհակալություն հայտնելու:
Նյութը՝ Հասմիկ Գասպարյան/Citylife.am/