Խոյ ( 21.03-20.04)
Այս օրը կձգվի դանդաղ և տխուր: Գործերն առանձնապես առաջ չեն գնա, իսկ հանգստանալ` կարելի է և բավականին հաջող:
Ցուլ (21.04-21.05)
Եթե Դուք բորսայում գործարքներ եք կատարում, ապա սա Ձեր օրն է: Եթե ոչ, և ամենատարբեր զեղծարարությունները Ձեզ համար խորթ են, ապա ձեռնպահ մնացեք ֆինանսական գործարքներ կատարելուց:
Երկվորյակ (22.05-22.06)
Այսօր հաջողության գաղտնիքը թաքնված կլինի ոչ թե ինչ-որ բան արագ և ճկուն կերպով անելու կարողության, այլ գաղափարի փայլուն մատուցման մեջ: Եթե Ձեզ համար ապահովեք նաև շնորհակալ լսարան, ապա Ձեզ անպայման կհամոզեն, որ հանճարեղ եք:
Խեցգետին (23.06-23.07)
Ինչո՞ւ հարց հնչեցնել, եթե պատասխանն առանց այդ էլ հայտնի է: Այսօր Դուք իմաստուն խորհուրդների և կողմնակի օժանդկության կարիք չունեք: Միայն թե աշխատեք դրանցից քաղաքավարի հրաժարվել:
Առյուծ (24.07-24.08)
Այսօր Դուք բավականին էներգիա կունենաք լուրջ գործեր ձեռնարկելու համար, այդուհանդերձ, հնարավոր է ցանկություն չունենաք: Ամեն դեպքում հաջողությունը գտնվում է մեկ պարզած ձեռքի հեռավորության վրա, պարզել այն, թե ոչ` Ձեր անձնական գործն է:
Կույս ( 25.08-23.09)
Դուք այսօր բավականին աշխույժ կլինեք, իսկ շատ գործերում հանդես կգաք որպես կամավոր: Ամենակարևորը` մի սևեռվեք ինչ-որ մեկ գործի վրա: Դուք ավելին կարող եք:
Կշեռք ( 24.09-23.10)
Այսօր Ձեզ համար լավագույն հանգիստը կլինի անաղմուկ, առանձնակի աշխույժ գործողություններ չպահանջող զվարճանքը: Կարդացեք, հեռուստացույց դիտեք և ոչ մի դեպքում մի հավատացեք նրան, ով Ձեզ կհամոզի, թե բնակարանի հիմնովին մաքրությունն ավելի օգտակար է:
Կարիճ (24.10-22.11)
Այսօր Դուք որպես, արտակարգ իրավիճակ, կփորձեք սպառման ճակատ գտնել Ձեր մեջ կուտակված էներգիայի համար: Աշխատեք այն օգտագործել ի շահ մարդկության բարեկեցության: Բոլորին, իհարկե, չի բավականացնի, սակայն շրջապատողների կյանքը կարելի է շոշափելիորեն թեթևացնել:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Կարծես թե Դուք այսօր ստիպված կլինեք ընտրելու արտաքուստ միմյանցից չտարբերվող երկու պարկերից մեկը: Հանպատրաստից հետևություններ մի արեք, քանի որ ներքուստ դրանք իրարից խիստ տարբերվում են:
Այծեղջուր (23.12-20.01)
Այսօր արտաքին աշխարհը կփորձի ներխուժել Ձեր մենության մեջ, դրանով հանդերձ` փչացնելով Ձեր տրամադրությունը: Մտածեք, արժե՞ արդյոք առանձնանալ, եթե, միևնույնն է, հանգիստ չեն թողնելու:
Ջրհոս (21.01-19.02)
Այսօր շրջապատողների մոտ Դուք կառաջացնեք նախանձ, և միայն նրանցից լավագույնները կդիմագրավեն այդ զգացումին: Դուք ոչիչ անել չեք կարող, ավելին՝ այդ հարձակման պատճառները կարող են ակնհայտ չլինել: Պարզապես դա նկատի ունեցեք:
Ձուկ (20.02-20.03)
Այսօր ստիպված կլինեք լուծել մի խնդիր, որը Դուք համարում էիք վաղուց մոռացված, ասել է թե՝ գոյություն չունեցող: Հավանական է, որ Ձեզ սպասում է ոչ այնքան հետաքրքիր աշխատանք, այդուհանդերձ, այն կատարել պարտավոր եք, և հետաձգումը նպատակահարմար չէ: