Երբեք ճանաչված լինելը գերնպատակ չի եղել. Տիգրան Գրիգորյան

Citylife.am- Տիգրա’ն, ինչպե՞ս սկսվեց Ձեր քայլերը դեպի երգի ասպարեզ։

Տիգրան- Միշտ եղել է սերը դեպի երգն ու երաժշտությունը, կարող եմ ասել, որ սկիզբը դրվել է այն ժամանակ, երբ հաճախում էի Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոց՝ դաշնամուրի բաժին: Citylife.am- Հաճախ մարդիկ ցանկանում են լինել երգիչ, որպեսզի լինեն ճանաչված։ Արդյո՞ք չկար Ձեր մեջ այդ ճանաչում ունենալու գաղափարը։

Տիգրան– Երբեք ճանաչված լինելը գերնպատակ չի եղել։ Ես երգում եմ, որովհետև սիրում եմ, իսկ երբ մարդիկ լսում, սիրում ու գնահատում են, միայն հաճելի է:

Citylife.am- Ձեր <<Խմիր ու թող>> երգը դրական մեծ արձագանք ունեցավ հայ հանդիսատեսի կողմից։ Ինչու՞ հենց նման երգ թողարկեցիք։ Ու՞մն էր գաղափարը։

Տիգրան- Շնորհակալ եմ դրական արձաքանքի համար, ինչպես նաև շնորհակալ եմ երգի հեղինակ Քրիստ Մանարյանին՝ գեղեցիկ երգի համար: Երգը այնքան հարազատ էր ինձ, որ ցանկացա հենց դրա հիման վրա լինի առաջին տեսահոլովակս: Citylife.am- Ունե՞ք նոր տեսահոլովակ կամ նոր գաղափարներ, որոնք շուտով կհանձնեք հեռուստադիտողների դատին։

Տիգրան– Այո, ցանկություն ունեմ առաջիկայում իմ հեղինակած երգի հիման վրա նկարահանել նոր տեսահոլովակ։

Citylife.am- Եթե չլինեինք երգիչ, ապա…

Տիգրան- Քանի որ առաջին մասնագիտությամբ մաթեմատիկոս եմ, կզբաղվեի միայն մաթեմատիկայով։ Citylife.am- Երջանկությունը Ձեզ համար դա…

Տիգրան- Երջանկություն է, որ ապրում, աշխատում ու ստեղծագործում ես քո սիրելի երկրում և երբ ընտանիքդ, մտերիմներդ ու ընկերներդ առողջ են և ուրախ։

Citylife.am- Այնուամենայնիվ, ի՞նչ կմաղթեք կանանց և աղջիկներին՝ միամսյա տոնի առթիվ։

Տիգրան- Սիրելի′ կանայք և աղջիկներ, շնորհավորում եմ Ձեզ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Միշտ լինեք այսքան գեղեցիկ, նուրբ ու հմայիչ՝ շրջապատված սիրով ու ջերմությամբ։Cityife.am- Շնորհակալ եմ, Տիգրա′ն, հետաքրքիր զրույցի համար։

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյանի/Citylife.am/