Ձեր այսօրվա աստղագուշակը. 15.03

Խոյ ( 21.03-20.04)

Այսօր Դուք կարող եք դժվարություններ ունենալ ընկերների կամ ընտանիքի անդամների հետ: Աշխատեք չնեղանալ նրանցից, հակառակ դեպքում ինքներդ ստիպած կլինեք ներողություն խնդրել:

Ցուլ (21.04-21.05)

Եթե Ձեզ մոտ ցանկություն առաջանա վերականգնել թանկագին մարդու հետ հարաբերությունները, ապա կատարեք առաջին քայլը: Գուցե և նա է սխալ, բայց դա ի՞նչ է փոխում: Դուք, իրականում, այնքան նման եք միմյանց…

Երկվորյակ (22.05-22.06)

Ձեզ տանջող հարցին Ձեզնից բացի ոչ ոք չի կարող պատասխանել: Որքան երկար հետաձգեք պատասխանի որոնումը, այնքան այն երկար ժամանակ կխլի Ձեզնից: Ինչո՞ւ այն այժմ չսկսել:

Խեցգետին (23.06-23.07)

Այսօր Ձեզ դժվար կլինի հանգստություն պահպանել: Ուշադիր զննեք Ձեզ՝ արդյո՞ք ամեն ինչ կարգին է: Ձեզ բավականին մեծ հաճույք կպատճառի երեխաների կամ ուրախ մարդկանց հետ շփվելը:

Առյուծ (24.07-24.08)

Այսօր դուք առանց գնահատականների կարող եք կանխատեսել մոտակա ապագան, ընդ որում, ոչ միայն Ձեզ վերաբերող, այլեւ մյուսների

Կույս ( 25.08-23.09)

Որքան լայն բացեք դռները, այնքան ավելի շատ լույս, մաքուր օդ եւ այցելուներ ներս կգան: Ընդ որում՝ վերջիններիս կարելի է զտել: Օրինակ, ներս խուժած շանը չկերակրել:

Կշեռք ( 24.09-23.10)

Այսօր հիմնական խնդիրը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելն է: Այսօր կարող է բավականին հետաքրքիր սիրավեպի սկիզբ դրվել:

Կարիճ (24.10-22.11)

Այսօր Դուք ցանկություն կունենաք անելու մի բան, որը մեծ ռիսկ ու պատասխանատվություն է ենթադրում, թեև ողջախոհությունը հուշում է, որ դա չպետք է անել: Նման ցանկությունը զսպելը վտանգավոր է, պարզապես պետք չէ դուրս գալ օրենքի շրջանակներից:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

Այսօր Դուք նորից հնարավորություն կստանաք ձեռնամուխ լինել ժամանակին հետաձգված գործին: Եվ, ինչն ամենահետաքրքիրն է, այն հաջողությամբ առաջ կընդանա:

Այծեղջուր (23.12-20.01)

Այսօր Ձեզ բավական է ականջ դնել միայն Ձեր ներքին ձայնին, որպեսզի մեծ ճշտությամբ որոշեք, թե արդյո՞ք Դուք ճիշտ եք: Այս օրն անհարմարության աստիճան հանգիստ ու խաղաղ կլինի:

Ջրհոս (21.01-19.02)

Այսօր, ինչպես նաեւ առաջիկա մի քանի օրերին, ավելի լավ է նվիրել հանգամանքներին հարմարվելուն, քան դրանք փոխելու փորձերին:

Ձուկ (20.02-20.03)

Այսօր այն, ինչը սովորաբար թաքնված է ենթագիտակցության մեջ՝ կարող է մակերես դուրս գալ և ինչ-որ մեկին վախեցնել: Կանխազգացումներին հավատալու Ձեր հակումն այսօր կդրսևորվի ակտիվորեն: