Ձեր այսօրվա աստղագուշակը. 14.03

Խոյ ( 21.03-20.04)

Այսօր Դուք հնարավորություն կունենաք վերականգնել երբեմնի այրած կամուրջը: Մի շտապեք դրանից հրաժարվել:

Ցուլ (21.04-21.05)

Այսօր մոռացեք կյանքի ուրախությունների մասին: Դուք կարող եք շատ արդյունավետ աշխատել, ընդ որում` Ձեր նվիրված աշխատանքի արդյունքներն իրեց երկար սպասեցնել չեն տա: Հնարավոր չէ, որ Դուք ձեռքից բաց թողնեք այս հնարավորությունը:

Երկվորյակ (22.05-22.06)

Կանգ առեք` նախքան ինչ-որ սահման հատելը: Դուք, հնարավոր է, չափից դուրս կամայական եք վերաբերում այն ամենի հետ, ինչ ունեք: Փորձեք հեռատես լինել, որպեսզի հետագայում չզղջաք դրա համար:

Խեցգետին (23.06-23.07)

Այսօր ավելորդ կասկածամտություն մի դրսևորեք: Որոշ մարդիկ Ձեզ հետ կլինեն չափազանց անկեղծ. կարիք կա՞ ավելորդ կասկածամտությամբ ամեն ինչ փչացնել:

Առյուծ (24.07-24.08)

Այսօր Դուք կլինեք մարդկության ամենալավ ներկայացուցիչներից մեկը` բարի զգացմունքներով լցված նրա մնացած ներկայացուցիչների հանդեպ: Միայն թե ոչ մեկին այդ մասին մի ասեք`կնեղանան:

Կույս ( 25.08-23.09)

Այսօր Դուք դեռ կհասցնեք հետ վերցնել անզգուշորեն ասված խոսքերը: Լավ մտածեք, արդյոք վերջին ժամանակներս չե՞ք նեղացրել ինչ-որ մեկին. մի հապաղեք ներողամտություն հայցել: Հետագայում լավ հարաբերությունների վերականգնումը շատ ավելի դժվար կլինի:

Կշեռք ( 24.09-23.10)

Այս օրը կարող է Ձեզ բերել անհանգստություն և սեփական ուժերի նկատմամբ անվստահության զգացում: Լիովին հնարավոր է, որ Դուք սկսեք կասկածել Ձեր արարքների ճշմարտացիության վրա, թեև դեռ երեկ համոզված էիք, որ ամեն ինչ ճիշտ է:

Կարիճ (24.10-22.11)

Յոթ անգամ չափեք, հետո` լավ մտածեք, ապա կրկին յոթ անգամ չափեք: Կտրել չարժե անգամ այդ ամենից հետո: Մի մոռացեք, որ այն ամենը, ինչը կախված է մարդուց, անհուսալի է ի սկզբանե:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

Ամենաշատ անհարմարությունները ծագում են որևէ բան չփոխելու ցանկությունից: Դուք ուրիշներին անընդհատ մեղադրում եք դրանում, բայց լավ մտածեք` արդյոք ինքներդ չեք տառապում այդ հատկությամբ:

Այծեղջուր (23.12-20.01)

Այսօր ստիպված կլինեք հաղթահարել բավականին լուրջ խոչընդոտ: Խուսափել դրանից հնարավոր չէ` ճակատագիր է:

Ջրհոս (21.01-19.02)

Այսօր Ձեր դիտողականությունը կգերազանցի հավանական և անհավանական բոլոր սպասումները: Հնարավոր է, այսօրվա Ձեր հետազոտությունների արդյունքներով ապագայում կհատաքրքրվեն: Աշխատեք ոչիչ չմոռանալ:

Ձուկ (20.02-20.03)

Այսօր Ձեզ ավելի լավ է միանգամից խոստովանել, որ այն գործը, որին ձեռնամուխ եք եղել, Ձեր ուժերից վեր է և կարիք կա դիմելու ինչ-որ մեկի օգնությանը: Համառելով` Դուք միայն ժամանակ կկորցնեք: