Երեխաներին ինչպես հատուկ խնամք է անհրաժեշտ, այնպես էլ ճիշտ սննդակարգ, որը չի վնասի երեխայի օրգանիզմը։ Ստորև ներկայացված են այն ամենը, ինչը պետք է բացառել փոքրիկի սննդակարգից:
Նրբերշիկ և երշիկ
Նրբերշիկներում և տարբեր տեսակի երշիկեղենում պարունակվում են յուղեր, որոնք դժվար են մարսվում, բացի այդ, դրանք պարունակում են գունանյութեր, համային հավելումներ և արոմատիզատորներ: Երշիկը պարունակում է մեծ քանակությամբ աղ և վնասակար նյութեր, որոնք ազդում են արտազատական, մարսողական և այլ համակարգերի վրա:
Պահածոներ
Սրանք նույնպես շատ վնասակար են երեխայի առողջության համար: (պահածոյացված վարունգներ, պոմիդորներ, կանաչ ոլոռ, եգիպտացորեն, ոլոռ: Հիշեք, որ պահածոները-մթերքներ են, որոնք ‹‹մահացել են››, իսկ ձեր փոքրիկներին վիտամիններ են անհրաժեշտ:Իսկ ձկնային և մսային պահածոները ամբողջովին լի են գունանյութերով և կենսերվացված աղով:
Կիսաֆաբրիկատներ
Կիսաֆաբրիկատները՝ հատկապես խմորային և մսային, միասին համարվում են ծանրամարս սնունդ երեխաների համար: Բացի դրանից, երբ դուք ճաշ եք պատրաստում սառեցված մթերքով, առաջանում են քաղցկեղածին նյութեր, որոնք էլ հանդիսանում են հետագայում քաղցկեղի առաջացման պատճառներից մեկը:
Կետչուպ
Կետչուպները, որոնք մենք գնում ենք խանութներից, պարունակում են, ոչ միայն համեմունքներ և տոմատ, այլ նաև պղպեղ, նատրիումի գլուտամատ, մոդիֆիկացված օսլա, քացախ և կոնսերվանտներ: Հավատացե՛ք, սրանք իսկապես շատ վտանգավոր են Ձեր փոքրիկի առողջության համար, նախքան գնելը կարդացեք պարունակությունը: Իսկ ավելի լավ է պատրաստեք ինքներդ:
Գազավորված ըմպելիքներ
Գազավորված ըմպելիքները, ընդհանրապես, ցանկալի է, որ բոլորը բացառեն սննդակարգից, հատկապես երեխաները, չնայած, որ նրանք շատ են սիրում: Դրանց պարունակության մեջ կա մեծ քանակի շաքար, ածխածնի երկօքսիդ (վնասում է կերակրափողը) և կոֆեին (ազդում է նյարդային համակարգի վրա). Ցանկալի է տալ ոչ գազավորված, շաքար չպարունակող ըմպելիքներ, իսկ ավելի լավ է տալ սովորական մանկական ջուր, որը պարունակում է միներալների ամենաօպտիմալ քանակությունը:
Ընկուզեղեն
Ընկուզեղենը շատ սննդարար է, պարունակում է վիտամիններ (հունական ընկույզում 50 անգամ ավելի շատ վիտամին C է պարունակվում, քան ցիտրուսներում), միկրոէլեմենտներ և սպիտակուց: Հղիներին և երեխաների համար շատ օգտակար են, սակայն փոքր չափաբաժնով և էկոլոգիապես մաքուր վիճակում: Չի կարելի երեխաներին տալ գլազուրապատ, քաղցրով կամ աղով պատված ընկուզեղեն, դրանք կարող են հանդիսանալ կարիեսի առաջացման պատճառ:
Նյութը՝ Լուիս Մարիայի/Citylife.am/