
Citylife.am-ի հերթական զրուցակիցն է մոդել Զառա Մինասյանը: Վերջինիս հետ զրուցեցինք մոդելային գործունեության մասին՝ ստանալով սպառիչ և հետաքրքիր պատասխաններ:
Citylife.am- Զառա’, Դուք ավարտել եք Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը և մասնագիտությամբ լեզվաբան եք: Մտադրություն ունե՞ք հետագայում աշխատելու Ձեր մասնագիտությամբ:
Զառա– Չեմ կարծում, որ կգա այդպիսի օր, քանի որ արդեն իմ ուրույն տեղը կարծես թե գտել եմ: Թեպետ իմ մասնագիտություն էլ շատ եմ սիրում, բայց կարծում եմ՝ ոչ:
Citylife.am- Զա՛ռա, Դուք մասնակցել եք «Միսս ամառ», « Elite model look 2016» գեղեցկության մրցույթներին և ևս մի շարք մրցույթների, ինչպես նաև՝ Թուրքիայում կայացած միջազգային մրցույթին, որտեղ եղել եք լավագույն հնգյակում: Կասեք՝ կա՞ր արդյոք վախ՝ գտնվելու Թուրքիայում և ներկայացնելու Հայաստանը:
Զառա- Բնականաբար, կար վախ, սակայն ինձ հետ մշտապես շրջում էր անվտանգության աշխատակիցն, ում ներկայությունը ինձ վստահություն էր ներշնչում: Մրցույթում, որը տևեց 20 օր, ես ստացա «Լավագույն մոդել» տիտղոսը. ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված:
Citylife.am- Դուք նաև նկարահանվում եք «Դոմինո » սիթքոմում. արդյո՞ք Ձեր դերն այնտեղ ստանալու համար Ձեզ օգնեց նաև Ձեր արտաքին տեսքն ու հմայքը:
Զառա- Բնականաբար, կապ ուներ նաև արտաքինը: Չէ՞ որ այդտեղ պետք է մարմնավորեի գեղեցիկ և սեքսուալ կնոջ կերպար:
Citylife.am- Զա՛ռա, կյանքում Դուք առաջնորդվում եք որոշակի սկզբունքներով. չներկայանալ չափից դուրս բաց հագուստով ու չնկարահանվել բաց տեսարաներում:
Զառա– Այո՛, ես այդպես եմ որոշել, քանի որ ապրում ենք Հայաստանում, ուր նման գործողություները ողջունելի չեն հասարակության կողմից: Citylife.am- Ի՞նչ խորհուրդ կտաք այն աղջիկներին, ովքեր ամեն գնով ուզում են դառնալ մոդել:
Զառա- Պայքարել, չհանձնվել և միշտ՝ առաջ:
Citylife.am- Գումար վաստակելը հե՞շտ է տրվում մոդելներին:
Զառա– Այո՛, եթե մոդելային կյանքում ունես պահանջարկ: Citylife.am- Զա՛ռա, կյանքի այս փուլում Ձեր գլխավոր նպատակները որո՞նք են:
Զառա– Ունենալ լավ ընտանիք. սա է դեռևս միակ նպատակս:
Citylife.am- Ձեզ համար հագուստ ընտրելիս հաշվի առնու՞մ եք՝ ինչն է տվյալ սեզոնին տրենդային, ինչը՝ ոչ:
Զառա- Ոչ մեկին չեմ դիմում, ընտրում եմ ինքս, իսկ տրենդներին, իհարկե, հետևում եմ:
Citylife.am- Շնորհակալ եմ, Զա՛ռա, հաճելի հարցազրույցի համար:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Զառայի ծննդյան տարեդարձն էր. Citylife.am -ը շնորհավորում և հաջողություններ է մաղթում նրան՝ թե՛ գործնական, թե՛ անձնական կյանքում: Ներկայացնում ենք մի քանի լուսանկարներ Զառայի ծննդյան տարեդարձից:
Հարցազրույցը՝ Մաշա Թուրվանդյանի/Citylife.am/