Ձեր այսօրվա աստղագուշակը. 13.03

Խոյ ( 21.03-20.04)

Ձեր վարքն այսօր պայմանավորված կլինի ժողովրդական հետևյալ իմաստնությամբ. <<ով աշխատի` նա կուտի>>: Ինչ-որ բան թողնելով անավարտ, Դուք կանգնում եք այն վտանգի առջև, որ վաղը կարող է ամեն ինչ սկսել սկզբից:

Ցուլ (21.04-21.05)

Չարժե ինչ-որ բանից հիասթափությունով արդարացնել Ձեր անիմաստ գործողությունները կամ` դրանց իսպառ բացակայությունը: Այսօր ինչ-որ իմաստալից բան արեք:

Երկվորյակ (22.05-22.06)

Թերևս արժե, որ մի փոքր ավելի մեղմ լինեք: Դուք հակված եք չափից ավելի պահանջկոտ լինել ինչպես ինքներդ Ձեր, այնպես էլ` ուրիշների հանդեպ: Իսկ մարդկանց դա դուր չի գալիս:

Խեցգետին (23.06-23.07)

 Այսօր լավ կլիներ ավելի լրջորեն վերաբերվեիք փոխըմբռնման հարցերին: Շատ բան է կախված նրանից, թե զրուցակիցը որքան լավ կհասկանա Ձեզ:

Առյուծ (24.07-24.08)

Այս օրն արժե նվիրել Ձեր ներաշխարհի հարստացմանը: Այսօր այն աննախադեպ կերպով հակված է գեղեցիկի և համանման դրսեորումների հետ շփման:

Կույս ( 25.08-23.09)

Այսօր կարող է գտնվեք ուժեղ զգացմունքների ազդեցության ներքո, ընդ որում, դրանց մեջ մարդասիրությունը կարող է և չլինել: Աշխատեք, լինելով բարկության պոռթկման մեջ, Ձեզ և շրջապատողներին քիչ վնաս պատճառել:

Կշեռք ( 24.09-23.10)

Այսօր, հնարավոր է, Դուք ընկնեք մի կացության մեջ, որը նման է մելանխոլիայի: Դեմքին տվեք մտախոհ արտահայտություն, և ոչ ոք չի հանդգնի Ձեզ մեղադրել, որ թթված դեմքով շրջապատին խանգարում եք ուրախանալ:

Կարիճ (24.10-22.11)

Այսօր հնարավոր է ցանկանաք փակվել մի մութ անկյունում և ոչ մեկին տեսնել ու լսել չուզենաք: Հազիվ, թե ինչ-որ մեկին հաջողվի Ձեզ խանգարել, բայց ինքներդ մտածեք. արժե՞ արդյոք այդքան փոքր մանրուքի համար սրտնեղել:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

Այսօր Դուք մի փոքր հիշարչար կլինեք: Հարկ է հաշվի առնել, որ դա, նախևառաջ, Ձեր նյարդերն է քայքայում:

Այծեղջուր (23.12-20.01)

Այսօր Դուք ստիպված կլինեք փնտրտուքով զբաղվել: Հնարավոր է, որ ոչ էլ իմանաք, թե ինչ եք հատկապես փնտրում: Եվ ստիպված կլինեք որոնել այնքան ժամանակ, քանի դեռ չգտնեք մի բան ու հասկանաք, որ հենց դա էր փնտրվածը:

Ջրհոս (21.01-19.02)

Այս օրը շատ հարմար է կարևոր բանակցություններ վարելու համար: Դուք կլինեք չափավոր պերճախոս և անհավանական համոզիչ:

Ձուկ (20.02-20.03)

Այսօր Դուք առանց խղճի խայթ զգալու կարող եք լողալ հոսանքի ուղղությամբ: Ինչ հոսանք էլ Ձեզ հանդիպի (գերադասելի է`տաք), այն, ամեն դեպքում, Ձեզ կտանի ճիշտ ուղղությամբ: