Ձեր այսօրվա աստղագուշակը. 12.03

Խոյ(21.03- 20.04)

Այսօր կցանկանաք երկար զրուցել ինչ որ մեկի հետ։ Հատկապես, կցանկանաք խոսել ռոմանտիկ հարաբերությունների մասին։ Եթե խոսեք հակառակ սեռի ներկայացուցչի հետ, ապա կա հավանականություն, որ նա կցանկանա դադարել ձեզ համար պարզապես ընկեր լինել։ Եթե դուք միայնակ եք, ապա փորձեք, իսկ եթե ոչ, ապա խոսեք ձեր երկրորդ կեսի հետ։

Ցուլ (21.04- 21.05)

Այսօր օրը ռոմանտիկ մթնոլորտում կանցնի։ Եթե դուք գտել եք այն միակին, ով պետք է ձեր կողքին լինի մինչև կյանքի վերջ, ապա օրը միայն նրան նվիրեք ու մի կողմ դրեք այն ամենը, ինչ կարող է խանգարել ձեզ։ Եթե դեռ չեք գտել նրան, ապա ձեզ համար ուրախ նորություն կա։ Այսօր, հնարավորություն կլինի հետաքրքիր մարդու հետ ծանոթանալ, ով կարող է հետագայում մեծ նշանակություն ունենալ ձեզ համար։

Երկվորյակ(22.05- 22.06)

Այսօր այնպիսի իրավիճակում կհայտնվեք, որտեղ կբախվեն ձեր և ուրիշների շահերը։ Այս դեպքում միայն անկեղծ մոտեցում ցուցաբերեք։ Դուք սկզբունքներ ունեք, որոնց չեք դավաճանում, հետևեք դրանց։ Եթե որևէ բան ձեզ դուր չի գալիս, ապա պարզապես ասեք այդ մասին։

Խեցգետին(23.06- 23.07)

Այսօր չեք կարողանա զսպել ձեր ցանկություններն ու գնումների կգնաք։ Մինչ գնումների գնալը՝ ձեզ համար որոշակի սահման գծեք, որից այն կողմ գումար մի ծախսեք։ Հնարավոր է, որ կորցնեք ինքնատիրապետումն ու ծախսեք այն ամենն, ինչ ունեք։

Առյուծ (24.07- 24.08)

Այսօր ամեն բան կլինի միայն ձեզ համար։ Այն մարդիկ, որոնք դուք սիրում եք ամեն ինչ կանեն, որպեսզի այս օրը ձեզ համար իրական տոն դառնա։ Սկզբում այս ամենը կարող է զարմացնել ձեզ, սակայն դրա կարիքը չկա, քանի որ վերջերս դուք շատ ջանք եք թափել ու այժմ արժանի եք այդ ամենին։

Կույս(25.08- 23.09)

Դուք այնպիսի գաղտնիք ունեք, որն արդեն վաղուց եք պահում։ Սակայն, դեռ ժամանակը չէ այն բացահայտելու։ Որքան էլ որ հոգնել եք այդ բեռից, դեռ որոշ ժամանակ պետք է պահեք այն։ Եթե որոշեք բացահայտել դա, ապա շատ վատ դրության մեջ կդնեք ձեր մտերիմներին։ Հնարավոր է, որ նրանք ձեզ երբեք չներեն։

Կշեռք (24.09- 23.10)

Այսօր ամեն բան ձեզնից է կախված։ Դուք կարող եք այնպես անել, որ ձեր մտերիմները համերաշխ հարաբերություններ ստեղծեն, սակայն կարող եք նաև նրանց մեջ հավերժական բացասական հարաբերություններ ստեղծել։ Հիշեք, որ ինչ որ մեկին ներելը չի նշանակում ինչ որ մեկի արարքների վրա աչք փակել։ Արեք այնպես, ինչպես ճիշտ եք համարում։

Կարիճ (24.10- 22.11)

Այսօր անհանգստանալու ոչինչ չունեք։ Վերջին շրջանում կար այնպիսի մի բան, որը շատ էր մտահոգում ձեզ, սակայն այժմ կարող եք հանգստանալ՝ ամեն բան հաջողությամբ կստացվի։ Օգնության կարիք կունենաք, այդ պատճառով էլ ուշադիր եղեք, քանի որ ինքներդ պետք է գտնեք այն մեկին, ով կարող է օգնել ձեզ։

Աղեղնավոր (23-11- 22.12)

Ձեր կյանքում կա այնպիսի մեկը, ում հետ ցանկանում եք հարթել հարաբերությունները։ Այսօր լավ օր է այդ գործով զբաղվելու համար։ Խոսեք նրա հետ ու փորձեք հաշտվել։ Այսօր ամեն բան այնպես կլինի, ինչպես դուք եք ցանկանում։

Այծեղջյուր (23.12- 20.01)

Այսօր մի քանի հնարավորություն կստանաք, որոնց ոչ մի դեպքում բաց թողնել պետք չէ։ Այսօր պետք է շատ կենտրոնացած լինեք, քանի որ խնդիրներից փախչել չի ստացվի և ստիպված կլինեք լուծել դրանք։

Ջրհոս (21.01- 19.02)

Հին ասացվածք կա, որ պետք է զգույշ լինել սեփական ցանկությունների հետ։ Այսօր դա ձեր մասին է։ Այնպես որ լավ մտածեք, թե իրականում ինչ եք ցանկանում և ինչ կարող է փոխվել, եթե իրականացնեք ձեր ցանկությունները։ Սխալ որոշում կայացնելու պատճառով կարող եք վնասել ձեզ հարազատ ինչ որ մեկին։

Ձկներ (20.02- 20.03)

Այսօր ստիպված կլինեք ստել։ Իրականում, ինչ որ մեկին օգնելու համար փոքր սուտը վատ հետևանքներ չի ունենա, սակայն զգույշ եղեք, քանի որ սուտը կարող եք քաշել ձեզ։ Վեահսկեք ձեզ ու ստեք միայն այն դեպքում, երբ դա չափազանց անհրաժեշտ կլինի: