Ձեր այսօրվա աստղագուշակը. 11.03

Խոյ(21.03- 20.04)

Այս օրն անպայմանորեն պետք է նվիրել ակտիվ հանգստին: Երեկոն տրամադրեք այնպիսի մարդկանց հետ շփվելուն, որոնց դուք հասկանում եք, և որոնք Ձեզ են հասկանում: Ակտիվ հանգստից հետո հակաճառությունները բոլորովին անցանկալի են:

Ցուլ(21.04- 21.05)

Այսօրվա իրադարձություններին արժե լուրջ վերաբերել, եթե անգամ դրանք Ձեզ մոտ առաջացնում են անդիմադրելի ծիծաղելու ցանկություն: Առավել ևս` դրանց հետևանքները Դուք Ձեր վրա շատ շուտով կզգաք:

Երկվորյակ(22.05- 22.06)

Դուք երջանիկ եք ուրշիներին օգնելու կարողության գիտակցումից: Օդը հագեցած է բարեհաճությամբ: Օրը կարող է սկիզբ դնել նոր սիրավեպի կամ ընկերության: Ձեր ուժը` ուրիշին օժանդակելու ցանկության մեջ է:

Խեցգետին(23.06- 23.07)

Շրջապատողները շատ ժլատ են Ձեր այս կամ այն գործողությունների վերաբերյալ կարծիքներ հայտնելու հարցում, ուստի`չի կարելի դրանց վրա հիմնվել: Ի՞նչ տարբերություն, թե ինչ են ասում ուրշները. չէ՞ որ դուք վստահ եք, որ անում եք այն, ինչ պետք է:

Առյուծ(24.07- 24.08)

Եթե ինչ-որ բան այսօր Ձեզ մոտ կասկածանք առաջացնի` մի լռեք, հայտնեք այդ մասին բարձրաձայն: Հաշվենկատությունը հնարավորություն կտա խուսափել տհաճություններից ամենամոտ ապագայում:

Կույս(25.08- 23.09)

Այսօր որքան քիչ մտածեք Ձեր մասին, այնքան թեթև կանցնի օրը: Որքան էլ տարօրինակ է, ուրիշներին գոհացնելն ավելի հեշտ է, քան ինքներդ` Ձեզ: Ուրեմն` ինչո՞ւ փչացնել տրամադրությունն այդ խնդրի վրա տանջվելով: Թող ուրիշները դա անեն Ձեր փոխարեն:

Կշեռք(24.09- 23.10)

Այսօր ավելի լավ է զբաղվել ինքնավերլուծությամբ` գարեջրի շշով առանձնանալով տաքուկ մի անկյունում (ըմպելիքը կարելի է ընտրել ըստ ցանկության): Եթե վերլուծությունը ոչինչ չտա, գոնե գարեջուր խմած կլինեք:

Կարիճ(24.10- 22.11)

Այսօր Ձեր զուգընկերը կփորձի ամեն կերպ Ձեզ գոհացնել, ինչը չի կարող չուրախացնել: Ձեզ սպասում է նվեր կամ ցնցող նորություն: Դուք լավատեսությամբ եք նայում վաղվա օրվան:

Աղեղնավոր(23.11- 22.12)

Այս օրը Ձեզ համար պիտի անցնի սիրո և ընկերության կարգախոսով: Դուք կարիք չեք ունենա ինչ-որ մեկին ապացուցելու Ձեր նվիրվածությունը, ամեն ինչ առանց դրա էլ պարզ է: Ցավոք, այդպիսի օրեր լինում են հազվադեպ:

Այծեղջուր(23.12- 20.01)

Այսօր Դուք վերջապես կտեսնեք լույս` թունելի վերջում: Սակայն կցանկանա՞ք արդյոք դուրս գալ թեև մութ, բայց տաքուկ և անվտանգ տեղից:

Ջրհոս(21.01-19.02)

Այսօր Դուք պատրաստ եք խիզախության և սարեր շուռ տալու: Հանցագործություն կլինի, եթե էներգիայի այդ պաշարը օգտագործեք անիմաստ բաների վրա:

Ձուկ(20.02- 20.03)

Դուք ունակ եք նկատել ավելին, քան ոմանք կարծում են: Այսօր ինչ-որ բաներ կարող են Ձեզ մոտ հարցեր առաջացնել: Տվեք դրանք ու հետևեք, թե ինչպես է դրանց տակից դուրս գալու պատասխանողը: Հնարավոր է ձեզ ցանկանում են խորամանկորեն միամտացնել: