Շատ դեռահասներ և մեծահասակներ ունենում են մաշկի հետ կապված զանազան խնդիրներ: Գիտնականները հայտնաբերել են, որ մեխակի եթերայուղը կարող է արդյունավետորեն հեռացնել մաշկի վրա առաջացած տարատեսակ գնդիկները, օրինակ, պզուկները: Նրանք մի շարք փորձեր են անցկացրել, որոնք ցույց են տվել, որ մեխակի յուղն ունակ է բուժել մաշկի հետ կապված գրեթե բոլոր նմանօրինակ խնդիրները: Հարկ է նշել, որ, որոշ դեպքերում, 15 րոպեն էլ է բավարար ձեզ անհանգստացնող խնդրին լուծում տալու համար: Փորձագետները կարծում են, որ մեխակի եթերայուղն արդյունավետ է նրանով, որ այն երկար ժամանակ չի ցնդում: Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել այդ յուղը մաշկի տարատեսակ խնդիրների բուժման ժամանակ, Իհարկե, բժիշկի հսկողությամբ:
Նյութը՝ Լուիս Մարիայի/Citylife.am/