Ցանկացած տղամարդու համար կինն է ոգեշնչման աղբյուր հանդիսանում. Էդգար Կոստանդյան

Այսօր  Citylife.am-ը զրուցել է երիտասարդ գրող Էդգար Կոստանդյանի հետ, ով հանդիսանում է <<Ձմռան վերջին օրը>>, <<Որբանոց>> ,<<Կուկու>> գրքերի հեղինակը։

ԿՈՒԿՈւ վեպ

Գեղարվեստական խմբագիր-Լենա Կոստանդյան

Խմբագիրներ-Օֆելյա Գևորգյան, Ելենա Սարգսյան

Տեխնիկական խմբագիր-Էրիկ Սեդրակյան

Սրբագրիչ-Գայանե Սահակյան

Մենեջեր- Հայկ Կոստանյան

Շապիկին՝ Արթուր Սարյան.<<ԿՈՒԿՈՒ>>Citylife.am- Էդգա՛ր, գիրք կարդացող, գիրք գրող մարդու համար կա՞ն սիրելի գրքեր:

Էդգար- Իհարկե կան, ունեմ  սիրելի հեղինակներ, օրինակ՝ Հրանտ Մաթևոսյան, Կոստան Զարյան, Ռուբեն Հովսեփյան, Գաբրիել Գարսիա Մարկես: Մարկեսին սկսել եմ ճանաչել Ռուբեն Հովսփյանի շնորհիվ,  քանի որ ինքն է հայերեն թարգմանել <<Հարյուր տարվա մենությունը>>:  Իրականում ես հայերեն լեզուն սկսել եմ սիրել, երբ կարդացի Ռուբեն Հովսեփյանի թարգմանությունը: Ես արդեն երեք գրքի հեղինակ էի,  երբեք մեր լեզվին այսքան լուրջ չէի վերաբերվել: Հիմա, երբ ես ինչ-որ նախադասություն եմ կազմում, հասկանում եմ ինչքան ֆանտաստիկ լեզու ունենք:

Citylife.am- Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ Ձեր հեղինակային գրքերը տպագրելուց բավականին երկար ժամանակ հետո եք ընթերցում: Ինչու՞:

Էդգար– Այո (ծիծաղում է): Մինչև տպագրվելը  կարդում եմ իհարկե, տպագրվելուց հետո իմաստ չեմ գտնում կարդալու, վերջը գիտեմ ինչպես է վերջանում , կարդամ ի՞նչ անեմ: Աշխարհի ամենաանհետաքրքիր զբաղմունքն է, երբ հեղինակը տպագրվելուց հետո  կարդում է  իր գրքերը: <<Որբանոց>>-ը, երբ անցած տարի կարդացի, հասկացա, որ այլևս նման բան չեմ գրի, բացարձակ դուր չեկավ ինձ: Ինձ համար իմ կարդացած ամենաթույլ գիրքն էր: Մասնագիտական առումով ոչ մի խնդիր չունի գիրքը, օրինակ՝ այսօր ես այդ գիրքը այլ կերպ կգրեի:

Citylife.am-<<Ձմռան վերջին օրը>>, <<Որբանոց>>, <<Կուկու>>. այս տարիքում ո՞րն  է  ավելի շատ Ձեզ հոգեհարազատ:

Էդգար– Միանշանակ <<Ձմռան վերջին օրը>>,  դա միակ գործն է, որ համարում եմ իսկական գրականություն: <<Որբանոց>>-ը իրենից կոմերցիա էր ենթադրում, <<Որբանոցը>> ու <<Կուկուն>> փորձել եմ միքսել իրար հետ, դա կսիրեն նրանք,ովքեր շատ չեն կարդում, այ <<Ձմռան վերջին օրը>> կկարդան բոլոր գրականություն գնահատողները: <<Ձմռան վերջին օրը>>  գրքում <<ֆասֆուդ>> չկա բացարձակ, իմ  ամենաերկար գրված գիրքն է:Citylife.am- Գրքի հանդեպ սերը  ո՞վ սերմանեց Ձեր մեջ։

Էդգար– Քրոջս՝ Լիլիթի շնորհիվ եմ սկսել կարդալ: Մայրս ցանկանում էր, որ ես լրագրող դառնայի, քույրս այդ ժամանակ բանասիրականի ուսանողուհի էր  ու ինձ հետ պարապում էր: Մենք դպրոցում լավ գրականություն չենք անցել, հիմար գրականություն են մեզ տվել, մեր կրթական ծրագիրը լավը չէր: Բայց քույրս ինձ այնպես էր բացատրում, վերլուծում այդ ամենը, որ ես սկսկեցի սիրել: Կրթական ծրագրի վատն այն է, որ մեզ մեր հանճարեղ հեղինակների ամենավատ գործերն են սովորեցնում, օրինակ ինչի՞ ենք Մաթևոսյանից միայն <<Աշնան արևը>> անցնում: Չէ՞ որ Մաթևոսյանը հանճար է:
Citylife.am-  Հիմա ի՞նչ եք կարդում:

Էդգար–  Հիմա չեմ կարդում, նոր վեպ եմ գրում , իսկ գրելու ընթացքում նոր բան չեմ կարդում:

Citylife.am- Ունե՞ք ոգեշնչման աղբյուր:

Էդգար- Մի բան, որից միշտ ոգեշնչվում եմ չկա: Ցանկացած տղամարդու համար կինն  է ոգեշնչման աղբյուր հանդիսանում: Ես կարող եմ նստել տաքսի, վարորդը մի բան ասի և վեջինս դառնա ոգեշնչման աղբյուր՝վերածվելո ևէ  պատմվածքի, կամ վեպի նյութ լինել:

Citylife.am-Ի՞նչ դեր ունի գիրքը Ձեր կյանքում:

Էդգար-Նյութական (ծիծաղում է), գումար եմ աշխատում գիրք գրելու միջոցով: Հիմնականում գիրք կարդալը ինձ համար ժամանցի միջոց է:

Հարցազրույցը՝ Նազենի Գալստյանի/Citylife.am/