Աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը հայտարարել է, որ սպասում է UFC-ի չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտին: Տարբերությունն այն է մեր, որ Մաքգրեգորն ունի ղեկավարություն: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է կռվել ինձ հետ, ես կարող եմ համաձայնել: Իսկ Քոնոր Մաքգրեգորի պես տղան պետք է նախ զրուցի UFC-ի նախագահ Դան Ուայթի հետ, իսկ վերջինս՝ իր ղեկավարության: Քոնորը չի կարող որոշում կայացնել ինքնուրույն:
<< Ես պատրաստ եմ Մաքգրեգորին տալ այն, ինչի նա արժանի է: Եթե դա 10 միլիոն է, ապա մենք կառաջարկենք 20 միլիոն: Խոսքը մեկ մենամարտի մասին է: Ես մեկ մենամարտից աշխատել եմ ավելի շատ, քան նա՝ ամբողջ կարիերայի ընթացքում >>,- Մեյվեզերի խոսքը մեջբերում է BoxingScene-ը:Տեղեկացնենք, որ նախորդ տարի՝ Քոնոր Մաքգրեգորը բռնցքամարտի լիցենզիա էր ստացել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում: Իռլանդացի մարտիկն անցկացնում է բռնցքամարտի մարզումներ:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/Citylife.am/