
Գարնան գալուստի հետ մեկտեղ թե’ կանայք, թե’ տղամարդիկ ապասում են աշխարհի ամենագեղեցիկ տոներից մեկին՝ Կանանց միջազգային օրվան։ Շուրջ մեկ ամիս շարունակ հակառակ սեռի ներկայացուցիչները մեր հասցեին են ուղղում բազում մաղթանքներ և շնորհավորանքներ։ Սակայն էականը սա չէ, կարևորը, որ բոլոր կանանց կյանքում լինի այնպիսի մեկը, ով իր ամեն օրը տոն կդարձնի։
Citylife.am- ը նույնպես շնորհավորում է աշխարհի հայ կանանց և աղջիկներին՝ ցանկանալով կանացի երջանկություն, սեր: Միշտ շրջապատված լինեք միմիայն Ձեզ սիրող մարդկանցով և գարնան պես միշտ ծաղկեք։
Ի վերջո տղամարդկանց կյանքը կյանք չէր լինի առանց մեզ։ Շնորհավոր աշխարհի 8-րդ հրաշալիքներ։
Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի/Citylife.am/