Citylife.am-ը Ձեզ է ներկայացնում թե ինչպես են նշում Մարտի 8-ը տարբեր երկրներում.
Կանանց օրվա կապակցությամբ տղամարդիկ «տառապել» են դեռ Հին Հռումում: Այդ դարաշրջանում եղել է մի օր, որը կանանց տոնն է համարվել, որը սակայն նշում էին տան տնտեսուհիները: Այդ օրը Հռոմում ամուսնացած կանայք սիրով եւ ջերմությամբ էին շրջապատվում, իրենց ամուսիններից նվերներ ստանում: Հարգարժան տիկիններն այդ օրը հագնում էին իրենց ամենաթանկարժեք զգեստները, բուրավետ ծաղկեպսակներ դնում իրենց վարսերին եւ գնում տաճար աղոթելու: Այդ օրը նույնիսկ ստրուկուհիներն էին նվերներ ստանում, եւ սա միակ օրն է եղել, որ հնարավորություն են ստացել հանգստանալու:
1857 թվականի մարտի 8-ին Նյու—Յորքում տեքստիլ ֆաբրիկաներում աշխատողները առաջին անգամ երթի միջոցով բողոքեցին ցածր աշժատավարձի եւ աղքատ աշխատանքային պայմաններում աշխատելու դեմ: 1908 թ. արդեն նրանց թոռները այս օրը ոտքի էին կանգնել երեխաների աշխատանքի արգելման, ֆաբրիկաներում աշխատավարձի բարձրացման եւ, ընդհանրապես, կանանց ձայնի իրավունքների համար:
1910 թ.-ին Կոպենհագենում կանանց միջազգային խորհրդաժողովին Կլարա Ցետկինը առաջարկում է մարտի 8-ը ընդունել կանանց միջազգային տոն, ի պատիվ անցյալում Նյու-Յորքում տեղի ունեցած իրադարձությունների:
Առաջին անգամ կանանց միջազգային տոնը նշել են 1911 թ.-ին` Գերմանիայում, Ավստրիայում, Դանիայում եւ Շվեցիարիայում:
Ռուսաստանում այս օրը նշել են 1913 թ-ին, եւ մինչ օրս մեծ շուքով, ամեն տարի բարձր տրամադրությամբ են դիմավորում այս օրը: Այստեղ մարտի 8-ին տղամարդիկ նվիրում են հիմնականում գեղեցիկ ծաղկեփնջեր եւ օծանելիքներ: Ի տարբերություն մնացած երկրների, մարտի 8-ը Իտալիայում ոչ աշխատանքային օր չի համարվում: Այս օրը Իտալիայում տղամարդիկ եւ կանայք միասին չեն նշում. կանայք աշխատանքից հետո գնում են ինչ-որ ռեստորան, իսկ երեկոյան, միայն հատուկ այդ օրը աշխատում են տղամարդկանց ստրիպ-բառեր, որտեղ կանանց մուտքը անվճար է:
Ֆրանսիայում մարտի 8-ին կազմակերպվում են կոնֆերանսներ, ցույցեր, երթեր՝ կապված կանանց իրավունքների պաշտպանության հետ:
Վիետնամում կանանց շնորհավորանքներով են հեղեղում արդեն 2000 տարի: Սակայն անցյալում այս տոնը կոչվում էր “Չինգ քույրերի հիշատակի օր”: Դրանք քաջ աղջիկներ էին, որոնք ղեկավարում էին Վիետնամի ժողովրդի ազատագրական պատերազմը չինական ագրեսիայի դեմ:
Գերմանիայում այս օրը կանանց իրավունքների իրավապաշտպանները, Արհմիությունները կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Սակայն այստեղ ավելի մեծ կարևորություն են տալիս մայրության օրվան, որը նշվում է մայիսին։Չինաստանում չինացիները փոձում են ապացուցել, որ կանանց սրտի միակ ճանապարհը ստամոքսի միջոցով է: Այս օրը այստեղ կանանց հանդեպ իրենց սերը ապացուցելու եւ ցույց տալու համար, յուրաքանչյուր տղամարդ պետք է դրսեւորի իրեն իսկական խոհարարի պես: Մարտի 8-ին Չինաստանում բոլոր կանաց համար ոչ աշխատանքային օր է: Այս օրը կանայք մասնակցում են Միս Պեկին մրցույթին եւ բոլորին փորձում ապացուցել, որ իրենք աշխարհի ամենագեղեցիկ կանայք են:
Հայաստանում մարտի 8-ը համարվում է կանանց, գեղեցկության եւ մայրության միջազգային օր, սակայն մեր երկրում տոն է ոչ միայն այս օրը, այլեւ, ի ուրախություն հայ կանանց՝ մարտի 8-ից սկսած մինչ ապրիլի 7-ը համարվում է կանանց միամսյակ: Այս օրը հայ տղամարդիկ իրենց կանանց, մայրերին, քույրերին նվիրում են տարբեր նվերներ, ծաղիկներ, օծանելիքներ, փափուկ խաղալիքներ, հուշանավերներ եւ այլն: Մարտի 8-ը Հայաստանում նույնպես համարվում է ոչ աշխատանքային օր։
Նյութը՝ Արմինե Եփրիկյանի/Citylife.am/