Հայ ըմբիշների արդյունքները Կիևում անցկացված ըմբշամարտի ամենամյա մրցաշարում

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անցկացվեց ըմբշամարտի ամենամյա մրցաշարը։

Հայաստանից մրցաշարին այս տարի մասնակցեցին  հունահռոմեական ոճի ըմբիշներ՝ 59 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը, 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը, 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը, 75 կգ քաշային Վարշամ Բորանյանը, 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանն ու Ռաֆիկ Մանուկյանը, 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, 98 կգ քաշային Արթուր Շահինյանը և 130 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանը։

Մեր հայ ըմբիշները նվաճեցին 1 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ։ Սարգիս Քոչարյանը դարձավ չեմպիոն, Արթուր Շահինյանն ու Կարեն Ասլանյանը արժանացան արծաթե մեդալի, իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեցին Գևորգ Ղարիբյանը, Ռաֆիկ Մանուկյանը,Վարշամ Բորանյանը և Մաքսիմ Մանուկյանը։

Առաջին մրցումային օրը գորգ դուրս եկան 59 կգ, 71 կգ, 80 կգ և 98 կգ քաշային ըմբիշները։  Գևորգ Ղարիբյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը ուկրաինացի՝ Անդրեյ Մարտինյուկն էր․ գոտեմարտն ավարտվեց 5։2 հաշվով։ Քառորդ եզրափակչում Գևորգի մրցակիցը մեկ այլ ուկրաինացի Դմիտրո Ցիմբալյուկն էր, ում հայ ըմբիշը հաղթեց 3։2 հաշվով։ Կիսաեզրափակչում Գևորգ Ղարիբյանը հանդիպեց Ուկրաինան ներկայացնող, ազգությամբ հայ Ժորա Աբովյանի հետ և պարտվեց 3։5 հաշվով։ Բրոնզե մեդալի համար պայքարում Գևորգը 10։0 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Վիկտոր Պետրիկի նկատմամբ։

71 կգ քաշային կարգում Ռաֆայել Ալեքսանյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 5։9 հաշվով զիջեց Վալերի Պալենսկուն: 80 կգ քաշային կարգում Ռաֆիկ Մանուկյանը 1/8 եզրափակչում 16։5 հաշվով հաղթեց Իրանը ներկայացնող Մահդի Մոհամադզադեհկային, քառորդ եզրափակչում 3։1 հաշվով առավելության հասավ Անդրեյ Ցիպանի նկատմամ, սակայն կիսաեզրափակչում 0։8 հաշվով զիջեց մեկ այլ ուկրաինացու՝ Դմիտրո Պիշկովին։ Բրոնզե մեդալի համար պայքարում հայ ըմբիշը կարողացավ 3։1 հաշվով առավելության հասնել Ալեքսեյ Օսնյախի նկատմամբ:

Այս քաշային կարգում Սարգիս Քոչարյանը պայքարեց քառորդ եզրափակչում, որտեղ 3։1 հաշվով հաղթեց Յարոսլավ Ֆիլաչկովին, ապա կիսաեզրափակչում 5։3 հաշվով առավելության հասավ վրացի Զուրաբի Դաթունաշվիլու նկատմամբ։ Եզրափակչում Սարգիսի մրցակիցը Ռաֆիկ Մանուկյանին հաղթած Դմիտրո Պիշկովն էր։ Գոտեմարտն ավարտվեց 3։1 հաշվով՝ հօգուտ Քոչարյանի։

Արթուր Շահինյանը, ով պայքարը սկսեց 1/8 եզրափակչից՝ 7։2 հաշվով հաղթելով ուկրաինացի Եվգենի Սավետային։ Քառորդ եզրափակչում Շահինյանը 4։0 հաշվով առավելության հասավ Զելիմխան Ջիասովի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 3։1 հաշվով հաղթեց Անդրեյ Դեհտիարովին։ Եզրափակչում Արթուր Շահինյանը հանդիպեց Դմիտրի Տիմչենկոյին և պարտվեց 2։6 հաշվով։

Մրցումային երկրորդ օրը գորգ դուրս եկան 66 կգ, 75 կգ, 85 կգ և 130 կգ քաշային ըմբիշները։ 66 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակչում 9։0 հաշվով հաղթեց Վասիլ Սիմոնենկոյին, քառորդ եզրափակչում 10։0 հաշվով գերազանցեց Վիկտոր Չիոբանուին, իսկ կիսաեզրափակչում նույն հաշվով առավելության հասավ Փավրիզ Նասիբոյի նկատմամբ : Եզրափակչում Ասլանյանի մրցակիցը վրացի Գոգի Գոգիբերաշվիլին էր։ Ասլանյանը պարտվեց 5։11 հաշվով և գրավեց երկրորդ տեղը։

Վարշամ Բորանյանը 1/8 եզրափակչում հաղթեց ռումինացի Վլադ Մարիեային, այնուհետև քառորդ եզրափակչում տուշեով պարտվեց մոլդովացի Միխայիլ Բրադուին։ Սփոփիչ գոտեմարտում Բորանյանը 5։3 հաշվով հաղթեց Հադի Ալիզադեին, իսկ երրորդ տեղի համար գոտեմարտում 3։0 հաշվով առավելության հասավ Յասաֆ Զեյնալովի նկատմամբ՝ Ուկրաինա։

Մաքսիմ Մանուկյանը 1/8 եզրափակչում 6։2 հաշվով հաղթեց Անդրեյ Միխալկովսկիին, բայց քառորդ եզրափակչում 1:2 հաշվով զիջեց ուկրաինացի Յուրի Սկրյուբային։ Սփոփիչ գոտեմարտին Մաքսիմի մրցակիցը չներկայացավ, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում հայ ըմբիշտ 13։8 հաշվով հաղթեց Սերգեյ Սևերին։

Վաչիկ Եզիազարյանն է  2 գոտեմարտ անցկացրեց:․ Քառորդ եզրափակչում 1։3 հաշվով պարտվեց Զվիադի Պատարիձեին , ապա երրորդ տեղի համար գոտեմարտում 0։1 հաշվով զիջեց ռումինացի Ալին Կիուրարիույին։

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/Citylife.am/